Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Պուչդեմոնը Կատալոնիայի անկախության կողմնակիցներին կոչ է արել առաջիկա ընտրություններին հանդես գալ միասնական ցուցակով

Պուչդեմոնը Կատալոնիայի անկախության կողմնակիցներին կոչ է արել առաջիկա ընտրություններին հանդես գալ միասնական ցուցակով

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնայի ղեկավարի պաշտոնից ազատված Կարլես Պուչդեմոնն անկախության կողմնակիցներին կոչ  է արել դեկտեմբերի 21-ին նախատեսված խորհրդարանի արտահերթ ընտրություններին հանդես գալ միասնական ցուցակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Կատալոնիայի նախկին ղեկավարը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Սա այն պահն է, երբ ժողովրդավարության բոլոր կողմնակիցները միավորվում են հանուն Կատալոնիայի, քաղբանտարկյալներին ազատ արձակելու և հանուն հանրապետության»,- գրել է Պուչդեմոնը:

Նա նաև իր գրառմանը կցել է այն կայքի հղումը, որտեղ իր նախաձեռնությանը միանալու ստորագրահավաք է անցկացվում: Այս պահի դրությամբ Կատալոնիայի նախկին ղեկավարի նախաձեռնությանն աջակցություն է հայտնել 4100 մարդ:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]