Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լոս Անջելեսում և Նյու Յորքում Հայոց ցեղասպանության մասին Intent to Destroy ֆիլմը կբարձրանա մեծ էկրան

Լոս Անջելեսում և Նյու Յորքում Հայոց ցեղասպանության մասին Intent to Destroy ֆիլմը 
կբարձրանա մեծ էկրան

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության մասին պատմող՝ ռեժիսոր Ջո Բերլինգերի փաստագրական Intent to Destroy ֆիլմի պրեմիերան տեղի կունենա նոյեմբերի 10-ին՝ Լոս Անջելեսում և Նյու Յորքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին տեղեկացրել է ֆիլմի երաժշտության հեղինակ, աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը:

«Ուրախությամբ հայտարարում ենք, որ Intent to Destroy ֆիլմի պրեմիերան տեղի է ունենալու նոյեմբերի 10-ին՝ Լոս Անջելեսում և Նյու Յորքում: Հպարտ եմ այն երաժշտությամբ, որը ես գրել եմ ֆիլմի համար»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Թանկյանը: Ավելի վաղ, երաժիշտը նշել էր, որ Intent to Destroy-ն ամենաուժեղ ֆիլմերից է, որը երբևէ տեսել է վերջին շրջանում։

Intent to Destroy-ն այս տարի դարձել է Tribeca և Hot Docs Film Festivals փառատոնների ամենահիշարժան ֆիլմերից մեկը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]