Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վրաստանը 2017-ին զբոսաշրջության ոլորտից արդեն իսկ ստացել է 1,8 մլրդ դոլարի շահույթ

Վրաստանը 2017-ին զբոսաշրջության ոլորտից արդեն իսկ ստացել է 1,8 մլրդ դոլարի 
շահույթ

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա առաջին 8 ամիսների ընթացքում Վրաստան ամենաշատն այցելել են, համապատասխանաբար, Ադրբեջանից, Հայաստանից, Ռուսաստանից, Թուրքիայից ու Իրանից: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով վրացական ԶԼՄ-ները, 2017-ին երկրի հյուրանոցներում 16 տոկոսով ավելացել է համարների թիվը: Գործել է 1900 հյուրանոց, որտեղ կարող էին տեղավորվել 65,1 հազար զբոսաշրջիկներ: Միաժամանակ, զբոսաշրջիկների զգալի մասը նախընտրել է տեղավորվել բնակարաններում և հյուրատներում: Այս տարի Վրաստանում բացվել է 31 նոր հյուրանոց, այդ թվում երկու հինգաստղանի՝ Բաթումում:

Վրաստանի ազգային բանկի տեղեկատվությամբ, 2017-ի առաջին ութ ամիսների ընթացքում երկիրը զբոսաշրջության ոլորտից ստացել է 1,8 միլիարդ դոլարի շահույթ, ինչը 29 տոկոսով ավելի է 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Յուրաքանչյուր արտասահմանցի զբոսաշրջիկ Վրաստանում գտնվելիս ծախսում է միջինը 839 դոլար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]