Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մոսկվայում մեկնարկել է Շախմատային ֆեդերացիաների ասոցիացիայի գավաթի խաղարկությունը

Մոսկվայում մեկնարկել է Շախմատային ֆեդերացիաների ասոցիացիայի գավաթի 
խաղարկությունը

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում մեկնարկել է Շախմատային ֆեդերացիաների ասոցիացիայի գավաթի խաղարկությունը, որը նվիրված է Միխայիլ Բոտվիննիկի հիշատակին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` գավաթի խաղարկությունն անցկացվում է մինչև 14 տարեկան պատանիների և աղջիկների շրջանում: Մրցաշարին մասնակցում են 11 երկրների շախմատիստներ:

Պատանիների մրցաշարում աղյուսակը գլխավորում է Արմեն Բարսեղյանը, ով 4 հնարավորից վաստակել է 3.5 միավոր: Արամ Երիցյանը, Իվան Սկիցկոն և Ազատ Նուրմամեդովը վաստակել են 3-ական միավոր և կիսում են 2-4-րդ հորիզոնականները:

Աղջիկների մրցաշարում առաջատարն է Արինա Կուզիչը, ով իր ակտիվում ունի 3.5 միավոր: Մարիամ Մկրտչյանը վաստակել է 1 միավոր և գտնվում է 8-րդ հորիզոնականում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]