Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ձեր առաքելությունը բավականին բարդ է և պատասխանատու. Տարոն Մարգարյանը շնորհավորել է սոցիալական աշխատողներին

Ձեր առաքելությունը բավականին բարդ է և պատասխանատու. Տարոն Մարգարյանը 
շնորհավորել է սոցիալական աշխատողներին

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ուղերձ է հղել Սոցիալական աշխատողի օրվա առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասվում է.

«Սոցիալական ապահովության բնագավառի հարգելի աշխատողներ,

շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Սոցիալական աշխատողի օրվա առթիվ։ Կասկածից վեր է, որ մեր հասարակության առավել խոցելի և զգայուն խավերի կողքին մշտապես լինելու ձեզ վերապահված առաքելությունը բավականին բարդ է և պատասխանատու: 
Ձեր ամենօրյա ուշադրության և խնամքի, հոգածության և աջակցության կարիքն ունեն ինչպես Մեծ հայրենականի և Արցախյան պատերազմի վետերանները, զոհվածների ընտանիքները, հաշմանդամություն ունեցող անձինք և տարեցները, այնպես էլ ծնողազուրկները, բազմազավակ ընտանիքներն ու հայրենիք վերադարձած սիրիահայերը։ 
Ձեր ոչ դյուրին աշխատանքում հաճախ հաղթահարում եք նաև բազմաթիվ դժվարություններ, որ կարողանաք լիարժեք օգտակար լինել բոլոր այն մարդկանց, ում իսկապես կարևոր և անհրաժեշտ է մասնագիտական ձեր աջակցությունը: Եվ վստահ եմ, որ դուք նույն նվիրումով և պատրաստակամությամբ, բարեխիղճ և հոգատար աշխատանքով շարունակելու եք իրականացնել ձեր պատվաբեր առաքելությունը, ինչը, համոզվա՛ծ եղեք, որ միշտ բարձր է գնահատվելու բոլորիս կողմից:
Կրկին շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ և ձեզ ու ձեր ընտանիքներին մաղթում եմ քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]