Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Թուրքիայում հայազգի Սևակ Բալըքչըի սպանության գործը կրկին կքննվի

Թուրքիայում հայազգի Սևակ Բալըքչըի սպանության գործը կրկին  կքննվի
ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի զինված ուժերում պարտադիր ծառայության ժամանակ 2011թ. ապրիլի 24-ին սպանված հայազգի Սևակ Բալըքչըի գործը 6 տարի անց կրկին  կքննվի, սակայն այս անգամ՝  քաղաքացիական դատարանում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ermenihaber.am, Սևակ Բալըքչըի գործով դատական առաջին նիստը տեղի կունենա 2018թ. փետրվարի 8-ին, Թուրքիայի Բաթման նահանգի Քոզլուք շրջանի դատարանում:

Բալըքչըն սպանվել էր 2011թ. ապրիլի 24-ին թուրք զինվոր Քըվանչ Աղաօղլուի արձակած կրակից: Վերջինս դատապարտվել էր 4.5 տարվա ազատազրկման:

2013թ. դատարանի կողմից ընդունված որոշմամբ՝ Աղաօղլուն ոչ թե դիտավորյալ այլ՝ զենքի հետ անփույթ վարվելու հետևանքով էր սպանել Սևակին:

Սակայն Բալըքչը ընտանիքը, դիմելով վճռաբեկ ռազմական դատարան, բողոքարկել էր վերոնշյալ որոշումը: Դատարանը բավարարել էր ընտանիքի բողոքը և գործը հետ էր ուղարկել դատարան: 

Քանի որ Թուրքիայում 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո  երկրում վերացվեցին  բոլոր ռազմական դատարանները, հայազգի զինվորի գործը քննվելու է քաղաքացիական դատարանում:

Բալըքչըի ծնողները համոզված են, որ իրենց որդին սպանվել է ազգային թշնամանքի հողի վրա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]