1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մարգարիտա Սիմոնյանը հինգերորդն Է ԶԼՄ-ներում ամենաազդեցիկ կանանց ցուցակում

Մարգարիտա Սիմոնյանը հինգերորդն Է ԶԼՄ-ներում ամենաազդեցիկ կանանց ցուցակում

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական RT լրատվական ալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հինգերորդ տեղն Է զբաղեցրել ժամանցային ինդուստրիայում եւ մասս-մեդիայում առավել ազդեցիկ կանանց ցուցակում, որը կազմել Է Forbes հանդեսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Վարկանիշը գլխավորել Է Vogue հանդեսի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը: Նա ամերիկյան Vogue հրատարակությունը ղեկավարում Է 1988 թվականից եւ Conde Nast հրատարակչական ընկերության արտ-տնօրենն Է: 2008 թվականին Վինտուրը դարձել Է Բրիտանական կայսրության շքանշանի ասպետ:

Ինդուստրիայի 15 առավել ազդեցիկ կանանց վարկանիշում նրան հաջորդում են NBCUniversal-ի նախագահ Բոննի Համմերը, 20th Century Fox-ի նախագահ, գործադիր տնօրեն Սթեյսի Սնայդերը, երգչուհի Բեյոնսեն, Մարգարիտա Սիմոնյանը, Fox Television Group-ի գործադիր տնօրեն Դանա Ուոլդերը, «Գարդիան» թերթի գլխավոր խմբագիր Քեթրին Վայները, Universal Pictures-ի նախագահ Դոննա Լենգլին, Economist հանդեսի գլխավոր խմբագիր Զեննի Մինթոն Բեդդոուզը, Lucasfilms-ի նախագահ Քեթրին Քենեդին, Huffington Post-ի համահիմնադիր Արիաննա Հաֆինգթոնը, երգչուհի Թեյլոր Սվիֆթը, գրող Ջոան Ռոուլինգը, HT Media-ի նախագահ Շոբանա Բհարթիան, դերասանուհի, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Պրիյանկա Չոպրան:

Forbes-ն իր ամենամյա ցուցակը կազմում Է՝ հաշվի առնելով յուրաքանչյուր կոնկրետ անձի եկամուտը եւ ԶԼՄ-ներում նրա անվան հիշատակումների թիվը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]