Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԿԳ փոխնախարարը ընդունել է ԵԽ-ի Ժողովրդավարության գլխավոր տնօրենին

ԿԳ փոխնախարարը ընդունել է ԵԽ-ի Ժողովրդավարության գլխավոր տնօրենին

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանն ընդունել է ԵԽ-ի Ժողովրդավարության գլխավոր տնօրեն Սնեժանա Սամարժիչ-Մարկովիչին, Եվրոխորհրդիերևանյան գրասենյակի ղեկավար Նատալիա Վութովային և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տնօրեն Նինա Փիրումյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Ողջունելով հյուրերին` Վահրամ Մկրտչյանը նշել է, որ նախարարությունը բարձր է գնահատում կրթության ոլորտում Եվրոխորհրդի հետ համագործակցությունը և ցուցաբերած աջակցությունը: Նրա խոսքով` ԵԽ-ի հետ համագործակցությունը հիմնականում ընթացել է երկու ուղղությամբ`«Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում ևկոռուպցիայի դեմ պայքար» և «Աջակցություն մարդու իրավունքների կրթությանը և ժողովրդավարական դաստիարակությանը Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրերի շրջանակում:

Վահրամ Մկրտչյանը նշել է, որ առաջին ծրագրի խնդիրն էրաջակցել գործող մասնագետների համար նախատեսվող կանխարգելիչ և բարեվարքությանմեխանիզմների մշակմանը և ամրապնդել արդյունավետ կառավարումը Հայաստանիբարձրագույն կրթության ոլորտում: Նրա խոսքով` ծրագրի արդյունքում մշակվել են բոլոր անհրաժեշտ կանոնակարգերը, և ներկայումս անհրաժեշտություն կա դրա արդյունքների ամփոփման և գործնական կիրառության: Երկրորդ ծրագրի շրջանակում իրականացվել է 3գլոբալ միջոցառում` վերապատրաստումներ, ԵԽ` մարդու իրավունքների կրթության և ժողովրդավարական դաստիարակության աջակցման թեմայի շրջանակում հրատարակված նյութերի թարգմանություն և այդ նյութերի հիման վրա պիլոտային ծրագրի իրականացում դպրոցներում: Հետևաբար, ըստ նախարարի տեղակալի` ԿԳՆ-ն շահագրգիռ է վերոնշյալ ծրագրերի շարունակության հարցում:

Հանդիպմանը ներկա ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանն իր հերթին նշել է,որ առաջին ծրագրի արդյունքում բարձրագույն կրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի և բարեվարքության ամրապնդման ռազմավարությունների վերաբերյալ բարձրացել է իրազեկության մակարդակը շահառուների շրջանում, ինչպես նաև դրանց համար մշակվել են ինստիտուցիոնալ հիմքեր: Ծրագրի շրջանակում ՀՀ հինգ բուհում փորձնական ներդրվել են ուսանողների, վարչական և ակադեմիական աշխատակիցների համար մշակված տիպային էթիկայի կանոնագրքեր: Բացի այդ, ծրագրի շրջանակում բարձրագույն կրթության կառավարման ոլորտում ստեղծվել է հաշվետվողականությունը և թափանցիկությունը խթանող հաշվետվությունների առցանց հարթակ: Դավիթ Սահակյանը ևս հաստատել է ծրագրերի շարունակության անհրաժեշտությունը: ԵԽ-ի Ժողովրդավարության գլխավոր տնօրեն Սնեժանա Սամարժիչ-Մարկովիչի խոսքով` նա Հայաստանում է` արձանագրելու Եվրոխորհրդի հետ իրականացված ծրագրերի ձեռքբերումները և նախանշելու ապագա ծրագրերը: Նրա խոսքով` պետության ժողովրդավարության կայացման ճանապարհին կրթությունն առանցքային դերակատարումունի, հետևաբար անհրաժեշտ է ներդրումներ կատարել այդ ոլորտում: ԵԽ-ի Ժողովրդավարության գլխավոր տնօրենը նշել է, որ իրականացված երկու ծրագրերի արդյունքում արձանագրվել են լավ արդյունքներ, և ԵԽ-ն պատրաստակամ է լսել ԿԳՆառաջարկությունները` հետագա համագործակցության վերաբերյալ: Նրա խոսքով` ներկայումս հնարավորություն կա իրականացնել բազմակողմանի ծրագիր` մարդու իրավունքների կրթության և ժողովրդավարության ոլորտում: Հանդիպման ավարտին Սնեժանա Սամարժիչ-Մարկովիչը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին` Ժամանանակից լեզուների եվրոպական կենտրոնում կառուցողական աշխատանքի համար: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]