Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Samsung-ը դարձել Է սմարթֆոնների համաշխարհային մատակարարումների առաջատարը

Samsung-ը դարձել Է սմարթֆոնների համաշխարհային մատակարարումների առաջատարը
ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Samsung սմարթֆոնների հարավկորեական արտադրող ընկերությունը 2017 թվականի երրորդ եռամսյակում, ինչպես եւ դրան նախորդած եռամսյակում դարձել Է սմարթֆոնների համաշխարհային մատակարարումների առաջատարը՝ տարեկան արտահայտությամբ մատակարարելով 9,5 տոկոսով ավելի շատ հեռախոսներ՝ 83,3 մլն հատ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է International Data Corporation (IDC) վերլուծական ֆիրմայի հետազոտության մեջ:

Սմարթֆոնների շուկայում Samsung-ի բաժինը մեկ տարի առաջվա 20,9 տոկոսից ավելացել Է մինչեւ 22,3 տոկոս: Համեմատության համար նշենք, որ Apple ամերիկյան կորպորացիան հաշվետու երեք ամսվա ընթացքում մատակարարել Է 46,7 մլն սմարթֆոն (տարեկան արտահայտությամբ աճը՝ 2,6 տոկոս), շուկայում նրա բաժինը պահպանվել Է անցյալ տարվա 12,5 տոկոսի մակարդակի վրա:

«Samsung-ը վերստին սմարթֆոնների համաշխարհային շուկայի առաջատարն Է դարձել՝ մատակարարելով 83,3 մլն միավոր, ինչը 9,5 տոկոսով ավելի Է, քան անցյալ տարի: Կորեական հսկան ներկայացրել Է նոր 6,3 դյույմանոց Note8 սմարթֆոնը, ինչը դրականորեն Է ազդել նրա գործառական ցուցանիշների վրա: Samsung-ը հայտնում Է իր արտադրանքի նշանակալի պահանջարկի մասին եւ, ինչպես երեւում Է, պաշտոնապես վերջ Է դրել Note 7-ի ձախողման հետ կապված անցյալ տարվա պատմությանը»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Մատակարարումների ցուցանիշներով՝ սմարթֆոններ արտադրող ընկերությունների առաջին հնգյակում հայտնվել են միանգամից երեք չինական ընկերություններ՝ Huawei-ն, OPPO-ն եւ Xiaomi-ն: Huawei ընկերությունը մատակարարել Է 39,1 մլն սմարթֆոն՝ ցուցանիշը տարեկան արտահայտությամբ ավելացնելով 16,1 տոկոսով (բաժինը հասել Է 10,5 տոկոսի՝ 2016 թվականի երրորդ եռամսյակի 9,3 տոկոսի դիմաց):

OPPO ընկերությունը մատակարարումները տարեկան արտահայտությամբ ավելացրել Է 19 տոկոսով՝ մինչեւ 30,7 մլն սմարթֆոն (շուկայում նրա բաժինը հասել Է 8,2 տոկոսի՝ մեկ տարի առաջվա 7,1 տոկոսի դիմաց):

Չինական Xiaomi-ն մատակարարման ծավալներով կրկին հինգերորդ հորիզոնականում Է հայտնվել աշխարհում սմարթֆոնների խոշորագույն մատակարարների թվում: Ընկերությունը տարեկան արտահայտությամբ մատակարարումներն ավելացրել Է ավելի քան 2 անգամ՝ մինչեւ 27,6 մլն սմարթֆոն: Շուկայի նրա բաժինը բարձրացել Է մինչեւ 7,4 տոկոս՝ մեկ տարի առաջվա հաշվետու ժամանակաշրջանի 3,7 տոկոսի դիմաց: «Ցուցանիշների աճի պատճառը դարձել Է բարձր պահանջարկը Հնդկաստանի շուկայում»,-նշում Է IDC-ն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]