Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թուրքիայի քրդամետ կուսակցության պատգամավորը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման

Թուրքիայի քրդամետ կուսակցության պատգամավորը դատապարտվել է 10 տարվա 
ազատազրկման

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Սելմա Ըրմաքը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:

Դատախազը դատարանից պահանջել էր Ըրմաքին դատապարտել 52.5 տարվա ազատազրկման՝ մեղադրելով նրան «զինված հանցախումբ ղեկավարելու» և տարբեր ժամանակներում ունեցած ելույթների ժամանակ «ահաբեկչական խմբավորման քարոզչություն անելու» մեջ:

Դատարանը, սակայն, պատգամավորին դատապարտել է 10 տարվա ազատազրկման:

Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 9 պատգամավոր, այդ թվում և համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը կալանավորված են: Կուսակցության մյուս համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը և պատգամավոր Նուրսել Այդողանը զրկվել են պատգամավորական մանդատից:

Նրանց դեմ հետաքննություն է իրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեղադրանքներով:

Կուսակցությունը պատգամավորների կալանքի օրինականության հարցով դիմել էին Սահմանադրական դատարան, սակայն այն մինչ օրս պատասխան չի տվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]