Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Գրեմմի» մրցանակակիր Գոնսալո Ռուբալկաբայի ելույթով կեզրափակվի «Yerevan Jazz Fest 2017»-ը

«Գրեմմի» մրցանակակիր Գոնսալո Ռուբալկաբայի ելույթով կեզրափակվի «Yerevan Jazz 
Fest 2017»-ը

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջազը սիրո արտահայտչամիջոց է, այն բացառում է պարտադրանքը. նոյեմբերի 3-ին «Yerevan Jazz Fest 2017»-ի ամփոփիչ ասուլիսին լրագրողների հետ հանդիպմանը նման կերպ բնութագրեց երաժշտությունը Կուբայից Հայաստան ժամանած հանրահայտ դաշնակահար Գոնսալո Ռուբալկաբան:

Փառատոնի փակման համերգային ծրագիրը, որի ընթացքում ելույթներ կունենան նաև Վահագն Հայրապետյանը, Ալեքսիս Ավագյանը, կանցկացվի նոյեմբերի 3-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

«Ինձ համար մեծ պատիվ է փառատոնին ելույթ ունենալը: Իմ առաջին այցն է Հայաստան, և ես մեծ բավականությամբ եմ հանդես գալու հայ երաժշտասերների առաջ:  Կցանկանամ նաև կապ հաստատել հայ ջազմենների հետ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ասաց Ռուբալկաբան:

Նա ընդգծեց, որ Կուբան ունի ջազի վաղեմի պատմություն, որի ընթացքում դաշնամուրն իր ուրույն տեղն է զբաղեցրել: Ռուբալկաբան շեշտեց, որ դաշնամուրային համերգները մարտահրավերներ են երաժշտասերներին, բայց նաև լավ հնարավորություն  դաշնակահարի ինքնությունը, անհատականությունը  երևան հանելու, այն ունկնդրին մատուցելու համար:

«Սկզբում  հարվածային գործիքներ էի նվագում: Հավանաբար, նախախնամություն էր կամ ճակատագիր դաշնամուրն ընտրելը: Զարմանալի է, բայց Կուբայում դաշնակահարների վաթսուն տոկոսը նախկինում հարվածային գործիքներ են նվագել, իհարկե, հակառակն էլ է եղել»,-ասաց երաժիշտը:

Գոնսալո Ռուբալկաբայի խոսքով` երաժշտություն ստեղծելիս չի մտածում ձևաչափի մասին, քանի որ  ջազը յուրահատուկ է: Կարևոր չէ լատինական, թե այլ ջազ:

Նա ընդգծեց, որ համագործակցել է աշխարհի տարբեր ծայրերում ստեղծագործող երաժիշտների հետ: «Համերգները, փառատոները դիտարկում եմ իբրև աճելու հնարավորություն: Ես բերում եմ ինչ-որ բան, բայց նաև տանում»,-եզրափակեց երաժիշտը: 

«Yerevan Jazz Fest 2017»-ը նվիրված է հայտնի Zildjian բրենդի հիմնադիր Ավեդիս Զիլիդջյանին, ով սկիզբ է դրել համաշխարհային ճանաչում ունեցող հարվածային գործիքների՝ ծնծղաների արտադրությանը:

Փառատոնի կազմակերպիչներն են Ջազի հայկական ասոցիացիան և «Մեցցո փրոդաքշն» ընկերությունը:

Փառատոնն իրականացվում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հովանու ներքո:

Գոնսալո Ռուբալկաբան ջազի  ամենակարկառուն ներկայացուցիչներից է:  Ծնվել է երաժիշտների ընտանիքում: Ապագա դաշնակահարը և կոմպոզիտորը երաժշտական ասպարեզում իր քայլերը սկսել է վեց տարեկանից`նվագելով հարվածային գործիքներ: Իր մասնագիտական կարիերայի ընթացքում  Ռուբալկաբան համագործակցել է այնպիսի հայտնի ջազմենների հետ, ինչպիսիք են Դիզզի Գիլեսպին,  Չուչո Վալդեսը, Չարլի Հեյդենը և այլք:  Ջազի կնքահայր Հերբի Հենկոքը նրան անվանել է դարի լավագույն դաշնակահար: Ռուբալկաբան թողարկել է 25  ձայնասկավառակ, որոնցից երկուսը` «Nocturne»-ը և  «Land o the sun»-ը արժանացել են «Գրեմմի» մրցանակի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]