Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Իրաքում կառավարական զորքերը գրոհում են ԻՊ-ի վերջին պատվարը

Իրաքում կառավարական զորքերը գրոհում են ԻՊ-ի վերջին պատվարը
ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 3-ին Իրաքի կառավարամետ ուժերն սկսել են Սիրիայի հետ սահմանի մերձակա Էլ-Քաիմ քաղաքի ազատագրման գործողության երկրորդ փուլը, որտեղ գտնվում Է «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների հենակետը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Al Mayadeen հեռուստաալիքը:

Նրա տեղեկատվության համաձայն, զորքերը եւ շիա աշխարհազորայինները հակառակորդի պաշտպանության առաջին բնագիծը հաղթահարել են Էլ Հուսեյբա-Քարաբիլա հատվածում եւ ընդհուպ մոտեցել քաղաքին՝ գրավելով մոտակա բարձունքները: Նրանց առաջապահ զորամասերը 2 կիլոմետր են հեռու քաղաքի կենտրոնական մասից:

Էլ-Քաիմ եւ Ռավա սահմանամերձ շրջանների վրա հարձակումն սկսվել Է հոկտեմբերի 25-ին: Գործողությանը մասնակցում են 40 հազար իրաքցի զինծառայողներ եւ շիաների «Ալ-Հաշդ աշ-Շաաբի» կազմավորումների մարտիկներ: Նոյեմբերի 2-ին զորքերը հսկողություն են հաստատել սահմանամերձ տարածքի 85 տոկոսի նկատմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]