1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԻՊ-ն ստանձնել Է Նյու Յորքի ահաբեկչության պատասխանատվությունը. Reuters

ԻՊ-ն ստանձնել Է Նյու Յորքի ահաբեկչության պատասխանատվությունը. Reuters
ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել Է Նյու Յորքի ահաբեկչության պատասխանատվությունը, որի զոհ Է դարձել ութ մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը:

Հոկտեմբերի 31-ին Նյու Յորքում չարագործը բեռնատար-պիկապով մեծ արագությամբ մի քանի թաղամաս Է անցել հեծանվորդների համար առանձնացված գոտիով, որը ավտոճանապարհից բաժանված Է արգելապատնեշով, եւ վրաերթի ենթարկել բոլոր նրանց, ովքեր հանդիպել են իր ճանապարհին: Այնուհետեւ հանցագործը բախվել Է դպրոցական ավտոբուսին, ինչից հետո մեքենան կանգ Է առել: Երբ տղամարդը զենքը ձեռքին դուրս Է եկել վարորդական խցիկից, ոստիկանությունը կրակ Է բացել նրա վրա՝ վիրավորելով որովայնի շրջանում:

Ահաբեկչության հետեւանքով զոհվել Է ութ մարդ, առնվազն 12 հոգի վերքեր են ստացել: Իշխանությունները նշում են, որ հարձակվողը գործել Է կանխամտածված, եւ տեղի ունեցածը որակել են ահաբեկչական գործողություն:

Ահաբեկչությունը կատարել Է Ուզբեկստանից սերված 29-ամյա Սայֆուլլո Խաբիբուլայի Սաիպովը, որը ԱՄՆ Է ժամանել 2010 թվականին եւ ապրում Էր Ֆլորիդայի նահանգի Թամպա քաղաքում:

Իր ավտոմեքենայում ահաբեկիչը թողել Է գրություն, որում ասված Է, որ ինքը հարձակումը կատարում Է ԻՊ խմբավորման անունից: ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի տվյալներով՝ Սաիպովի բջջային հեռախոսում գտել են շուրջ 90 տեսագրություններ եւ մոտավորապես 3,8 հազար լուսանկարներ, որոնցից շատերը կապված են եղել ԻՊ-ի քարոզչության հետ: Դրանցում, մասնավորապես, տեղ են գտել զինյալների կողմից կատարված մահապատիժները, ինչպես նաեւ ԻՊ-ն ու նրա պարագլխին խորհրդանշող պատկերներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]