1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իսպանիայի դատարանը տվել է Պուչդեմոնին ձերբակալելու միջազգային օրդեր

Իսպանիայի դատարանը տվել է Պուչդեմոնին ձերբակալելու միջազգային օրդեր

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի դատարանը տվել է պաշտոնից հեռացված Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին և տարածաշրջանային կառավարության նախկին 4 անդամներին ձերբակալելու միջազգային օրդեր, ովքեր նոյեմբերի 1-ին ցուցմունքներ տալու համար ի հայտ չեն եկել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է La Vanguardia թերթը:   

Բացի այդ, դատարանը որոշել է անազատության մեջ պահել պաշտոններից հեռացված կատալոնական կառավարության 8 ներկայացուցիչներին, ովքեր այսօր ցուցմունք են տվել Մադրիդում: Դատարանի որոշումը տարածվում է նաև ինքնավարության ղեկավարի նախկին տեղակալ Օրիոլ Ժունկերասի վրա:  

Դատարանը ինքնավարության կառավարության նախկին անդամներին մեղադրում է ապստամբության և հափշտակության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]