1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Վարդենիս եւ Սեւան քաղաքներում արմատավորվում է արեւային էներգիայի օգտագործումը

Վարդենիս եւ Սեւան քաղաքներում արմատավորվում է արեւային էներգիայի օգտագործումը

ԳԱՎԱՌ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵ: 2011թվականից Ֆրանսիայի Հանրապետության Օվերն-Ռոն-Ալպ տարածաշրջանի ֆինանսավորմամբ Գեղարքունիքի մարզի Սեւան եւ Վարդենիս քաղաքներում ծրագիր է իրականացվում վերականգնվող էներգետիկայի ոլորտում իրականացվող ծրագրում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեւան-Գրենոբլ համագործակցության պատասխանատու, «Արեւային էներգիայի ծրագրի» համակարգող Նելլի Ստեփանյանը, 2015թվականից ծրագրի շարունակականությունն ապահովվել է Ռոման քաղաքի Հայկական բարեկամական միության շնորհիվ, որի անդամներից է Լիոնի Մարտինիեռ-Մոմպլեզիռ լիցեյի դասախոս, Ֆրանսիայի հայկական հիմնադրամի անդամ Հագոբ Աժամյանը, ով միության մեկ այլ անդամի` Գրեգուար Դիրդարյանի հետ նախօրեին այցելել էր Սեւան:

Այցի ընթացքում նրանք հանդիպում ունեցան Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի հետ: Հանդիպման առանցքում արեւային էներգիայի ոլորտում Սեւանում իրականացված ծրագրերի ամփոփումն էր եւ առաջիկա ծրագրերի իրականացման նախագիծը կյանքի կոչելը: Ներկայումս էլ ծրագրի շրջանակներում ստեղծվել է 3 բրիգադ, բրիգադի աշխատակիցները Սեւանի ուսումնարանի նախկին եւ ներկա սովորողներն են, ովքեր կատարում են ֆրանսիայից եկող պատվերները: Տեսական գիտելիքները դարձել են պրակտիկ աշխատանք, որի ընթացքում Սեւանում արեւային ջրատաքացուցիչներ են տեղադրվել 3 մանկապարտեզում, մարզադպրոցում, քոլեջում, ֆոտովոլտային լուսատուներ է տեղադրվել 4 տարածքներում` թիվ 1 հիմնական դպրոցոմ, համայնքապետարանում, քոլեջում եւ ուսումնարանում: Ի դեպ, ուսումնարանի 2-րդ մասնաշենքն ամբողջովին լուսավորվում է այնտեղ կառուցված միկրոէլեկտրակայանի շնորհիվ: Վարդենիսում երեք տարվա ընթացքում տեղադրվել է 70 ջրատաքացուցիչ»,- ներկայացրեց Նելլի Ստեփանյանը:
Հանդիպման ընթացքում Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը հաստատեց, որ նման կենսական նշանակության ծրագիրը Սեւանում պետք է ունենա շարունակություն եւ աջակցություն:

«Չնայած Սեւանի մի քանի առանձնատներում իրականացվել է ջրատաքացուցիչների տեղադրում, սակայն անհրաժեշտ է առավել մեծ ընդգրկվածություն: Այդ նպատակով, 2018թվականից սկսած, ծրագիրը կունենա առավել մեծ ընդգրկվածություն: Առաջին փուլում կընդգրկվեն 20 ընտանիք եւ 4 հանրային կառույց: Ընտանիքների համար 3 տարվա ընթացքում վերադարձելիության սկզբունքով /առանց տոկոսի/, գումարի` նախնական 10 տոկոս վճարման պայմանով գործող ֆինանսավորման ծրագրի շրջանակներում սեփական առանձնատներում եւ բնակարաններում տեղադրվելու են 300 լիտրանոց արեւային ջրատաքացուցիչներ, որոնց միջին արժեքը 500.000 դրամ է: Ստեղծված «Արեգ» հիմնադրամի միջոցով ապահովվելու է ծրագրի կենսունակությունը»,-հավաստեց Նելլի Ստեփանյանը :
Արեւային էներգիայի ստացման ոլորտում իրականացվող ծրագրի շրջանակներում Սեւանի պետական քոլեջում կազմակերպվել են հեռավար եւ ավտոմատացման ուսուցումներ, ձեւավորվել է լաբորատորիա, որին հաջորդել է ոլորտային գիտելիքներ ստացած սեւանցի եւ ֆրանսիացի ուսանողների համատեղ իրականացված ծրագրավորման գործընթացը այլընտրանքային էներգիայի ստացման, դրա գործնական կիրառման բնագավառում:

Սեւանի արհեստագործական ուսումնարանի էլեկտրատեխնիկայի բաժնի սովորողներն էլ վերապատրաստվում են որպես արեւային էներգետիկներ եւ նրանցից շատերն իրենց գիտելիքները կիրառում են պրակտիկ աշխատանքում:
«Վերականգնվող էներգետիկայի վերաբերյալ 60 ժամանոց մոդուլի դասավանդումն ուսումնարանում, զուգահեռ ֆրանսերեն լեզվի դասավանդումը երկու ուսումնական հաստատություններում, երկու լաբորատորիաների ստեղծումը, մասնագիտացված եւ վերապատրաստված կադրերի առկայությունը, արեւային ֆոտովոլտային համակարգերի տեղադրումը, երկու ուսումնական հաստատությունները վերազինումը անհրաժեշտ սարքավորումներով եւ համակարգչային տեխնիկայով ծրագրի ընթացքում իրականացված այն գործողություններից են, որոնց շնորհիվ հնարավոր եղավ Սեւանում այս ոլորտը կայացնել: Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի դիտարկմամբ` առաջիկայում երկու ուսումնական հաստատությունների` Սևանի պետական քոլեջի եւ արհեստագործական պետական ուսումնարանի միաձուլմամբ ստեղծվող բազմագործառութային պետական քոլեջում էլ կմիավորվեն այլընտրանքային էներգիային վերաբերող տեսականն ու գործնականը, որի արդյունավետությունը կլինի առավել տեսանելի եւ ամենակարեւորը` համայնքի բնակչության համար օգտակար»,-ներկայացրեց Սեւանի քաղաքապետի խորհրդական Արմինե Ղուկասյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]