Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ սփյուռքի նախարարն ընդունել է Իրաքի խորհրդարանական պատվիրակությանը

ՀՀ սփյուռքի նախարարն ընդունել է Իրաքի խորհրդարանական պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նոյեմբերի 2-ին ընդունել է Իրաքի խորհրդարանի Ներկայացուցիչների խորհրդի  արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աբդելբարի Ալ-Զիբարի գլխավորած պատվիրակությանը;

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ հայ-իրաքյան առնչությունները դարերի վաղեմություն ունեն: «Մեր երկու ազգերի բարեկամության հիմքն այն հայերն են, ովքեր ճակատագրի բերումով հայտնվել են Իրաքում, ապրել են, արարել և այսօր էլ շարունակում են համարվել Իրաքի լիիրավ քաղաքացիներ»,- նշեց նախարարը:

Պատվիրակության ղեկավար Աբդելբարի Ալ-Զիբարին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և սերտ համագործակցության համար: «Մենք շատ ուրախ ենք, որ մեր երկրում ապրում են հայեր, ովքեր առանձնանում են աշխատանքի մեջ իրենց ճշտապահությամբ, նվիրվածությամբ և վստահելիությամբ: Եվ այսօր արդեն քննարկում ենք այն հարցը, որ Իրաքի Ներկայացուցիչների խորհրդում լինեն նաև հայազգի պատգամավորներ: Վստահ ենք, որ Իրաքի ժողովրդի, այդ թվում նաև իրաքահայերի շնորհիվ, մեր երկիրը կբռնի բարգավաճման ուղին: Հայ ժողովուրդը, անցնելով բազում դժվարությունների միջով, այսօր ընթանում է զարգացման ճանապարհով, կարողանում հուսալի հանգրվան դառնալ նաև շատ փախստականների համար: Այս առումով մեզ համար չափազանց կարևոր է Հայաստանի փորձը»,- նշեց Աբդելբարի Ալ-Զիբարին:

Նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց Իրաքի Ներկայացուցիչների խորհրդում ազգային փոքրամասնություններին պատգամավորական մանդատներ տրամադրելու վերաբերյալ սահմանադրական փոփոխությունը և նշեց, որ իրաքահայերը, լայն գործունություն ն ծավալելով տնտեսության, մշակույթի, կրթության բնագավառներում, կկարողանան լավագույն ձևով դրսևորվել նաև քաղաքականության մեջ:

«Այսօր շուրջ 1000 իրաքցիներ ապրում են Հայաստանում՝ աչքի ընկնելով իրենց համեստությամբ և աշխատասիրությամբ: Սիրիական պատերազմի հետևանքով Հայաստանում են հաստատվել 22 հազար սիրիահայեր: Պետությունը հոգ է տանում նրանց մասին, նպաստում  նրանց տնտեսական, հասարակական, մշակութային ինտեգրմանը: Նրանք անվճար կրթություն են ստանում, օգտվում առողջապահական անվճար ծառայություններից, ստանում արտոնյալ վարկեր, մասնակցում են լեզվի ուսուցման դասընթացների: Յուրաքանչյուր տեղահանված մարդու բնականոն կյանքը շարունակելու համար պետք է նախևառաջ 3 պայման՝ կացարան, աշխատանք և կրթություն: Մենք փորձում ենք ապահովել այս պայմանները»,- նշեց Հրանուշ Հակոբյանը:

Ներկայացնելով Սփյուռքի նախարարության գործունեությունն ու հայկական սփյուռքի առանձնահատկությունները՝ նախարարն ընդգծեց, որ Ցեղասպանության հետևանքով հայերը սփռվել են ամբողջ աշխարհում՝ հաստատվելով 118 երկրներում: «Մենք աշխատում ենք Սփյուռքի բոլոր հայ համայնքների հետ՝ առաջնորդվելով այն կարգախոսով, որ հայ է նա, ով իրեն հայ է զգում: Մենք փորձում ենք օգնել մեր հայրենակիցներին պահել նրանց ինքնությունը, վերադառնալ ազգային արմատներին և  միաժամանակ լինել իրենց բնակության երկրի օրինապահ ու օրինակելի քաղաքացիներ: Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որ Սփյուռքը մոտենա Հայրենիքին»,- նշեց Սփյուռքի նախարարը:

Պատվիրակության անդամները շնորհակալություն հայտնեցին հանդիպման համար և հույս հայտնեցին, որ Հայաստանի փորձը կնպաստի Իրաքի հետագա զարգացմանը:

Հանդիպման ավարտին նախարար Հրանուշ Հակոբյանը պատվիրակության ղեկավար Աբդելբարի Ալ-Զիբարիին նվիրեց լուսանկարիչ Ռուբեն Մանգասարյանի «Հայաստան» ալբոմը»։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]