Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Եթե Ադրբեջանը ցանկանում է, որ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, պետք է ճանաչի Արցախի անկախությունը. Շարմազանով

Եթե Ադրբեջանը ցանկանում է, որ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս 
երկաթգծին, պետք է ճանաչի Արցախի անկախությունը. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եթե Ադրբեջանը ցանկանում է, որ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա պետք է ճանաչի Արցախի անկախությունը՝ որպես դե յուրե անկախ պետություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությանը, թե Հայաստանը կարող է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին միանալ միայն այն դեպքում, երբ դուրս բերի զորքերը, իրենց ձևակերպմամբ, «Ադրբեջանի օկուպացված տարածքներից»:

«Նախ օկուպացված տարածքներից Ադրբեջանը պետք է դուրս բերի իր զորքերը, մասնավորապես՝ Գետաշենից, Մարտունաշենից ու Շահումյանից: Եթե կան օկուպացված տարածքներ, ապա դրանք օկուպացված են Ադրբեջանի կողմից: Երկրորդը՝ եթե Ադրբեջանը ցանկանում է, որ Հայաստանը միանա տարածաշրջանային նման նախագծերի, ապա ինքը պետք է ճանաչի Արցախի անկախությունը՝ որպես դե յուրե անկախ պետություն»,- ասաց Շարմազանովը:

Նա հավելեց, որ Հայաստանի  երազանքը չէ միանալ Ադրբեջանի տարածաշրջանային նախագծերին: «Մեր երազանքն է տարածաշրջանում ապահովել երկարատեւ կայունություն եւ խաղաղություն, որը հնարավոր է միայն Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության դադարեցման եւ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ու օկուպացված արցախյան տարածքներից զորքերի դուրսբերման դեպքում»,- եզրափակեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]