Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Նիկոլայ Ռիժկովի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Նիկոլայ Ռիժկովի գլխավորած պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 2-ին ընդունել է ՌԴ ԴԺ եւ ՀՀ ԱԺ միջեւ համագործակցության հանձանժողովի համանախագահ, ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով ՌԴ ԴԺ եւ ՀՀ ԱԺ միջեւ համագործակցության հանձանժողովի 30-րդ նիստի մասնակիցներին ՀՀ Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը նշել է, որ այս տարի նշվում է Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը. այդ իրադարձության շնորհիվ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները թեւակոխել են ժամանակակից փուլ:

Խորհրդարանի ղեկավարը փաստել է, որ աշխույժ երկխոսությունը բոլոր մակարդակներում երկկողմ հարաբերությունների հետեւողական զարգացման գրավականն է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, Արա Բաբլոյանի խոսքով՝ Հայաստանը եւ Ռուսաստանը, լինելով ԵՏՄ անդամներ, որակական նոր աստիճանի են հասցրել առեւտրատնտեսական փոխգործակցությունը:

ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է հայ-ռուսական միջխորհրդարանական փոխգործակցությանը՝ դիտարկելով այն որպես համագործակցության կարեւոր տարր: Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարն ընդգծել է միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեության կարեւորությունը, որը բաց եւ կառուցողական երկխոսության պահանջված հարթակ է երկու երկրների օրենսդիր եւ գործադիր իշխանությունների, ինչպես նաեւ գործարար շրջանակների համար:

ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է նաեւ համագործակցությունը եւ փոխադարձ աջակցությունը միջազգային հարթակներում:

Նիկոլայ Ռիժկովը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, արժեւորել է Ռուսաստանի եւ Հայաստանի խորհրդարանների միջեւ համագործակցության հանձնաժողովի շուրջ քսանամյա գործունեությանը: Նա, կարեւորելով թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում տարին երկու անգամ անցկացվող հանդիպումները, բարձր է գնահատել երեսուներորդ նիստում հնչած հայ եւ ռուս գործընկերների կառուցողական զեկույցները:

Հանդիպման ավարտին զրուցակիցներն անդրադարձել են ԵՏՄ շրջանակում արձանագրված առաջընթացին եւ համագործակցության ընդլայնման հնարավորություններին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]