Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նախարար Արտեմ Ասատրյանն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Նախարար Արտեմ Ասատրյանն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան 
Պյոտր Սվիտալսկիին
ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նոյեմբերի 2-ին ընդունել է ՀՀ-ում  Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքային օրենսգրքի նախատեսված փոփոխությունները, աշխատանքային իրավունքների պաշտպանությանն ուղղված գործընթացները:

Նախարար Արտեմ Ասատրյանը ներակացրել է ներկայում շրջանառության մեջ դրված աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների հիմնական ուղղությունները՝ նշելով, որ փոփոխությունների հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն է, ինչպես նաև սոցիալական գործընկերության զարգացման հենքի վրա գործատուի և աշխատողի իրավունքների, պարտականությունների արդյունավետ հավասարակշռումը:

Հանդիպմանը քննարկվել են նաև աշխատանքային իրավունքների պաշտպանության նկատամամբ տեսչական մարմինների վերահսկողութան որոշ հարցեր:

ԵՄ պատվիրակության ղեկավարը աշխատանքի ոլորտում իրականացվող բարեփոխումների գործընթացում համագործակցության և հետագա աջակցության պատրաստակամություն է հայտնել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]