Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կատալոնիայի խորհրդարանի վեց նախկին անդամների ոստիկանական հսկողության տակ են վերցրել

Կատալոնիայի խորհրդարանի վեց նախկին անդամների ոստիկանական հսկողության տակ են վերցրել

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Գերագույն դատարանը կարգադրել Է մինչեւ նոյեմբերի 9-ը ոստիկանական հսկողության տակ վերցնել Կատալոնիայի խորհրդարանի այն անդամներին, որոնք անկախության հասնելու կատալոնյան իշխանությունների փորձի մասին գործի ֆիգուրանտներ են դարձել:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 2-ին հայտնել Է El Pais թերթը: Պաշտպանությունը ներկայացնող փաստաբանները խնդրել են ավելի ուշ ժամկետ տեղափոխել այդ գործով հետագա լսումները: Արդյունքում դատարանում համաձայնել են լսումները հետաձգել մինչեւ նոյեմբերի 9-ը, որպեսզի լսումների մասնակիցները կարողանան նախապատրաստվել պաշտպանությանը:

Նոյեմբերի 2-ին Իսպանիայի Գերագույն դատարան լսումների Էին կանչվել Կատալոնիայի խորհրդարանի նախկին խոսնակ Կարմե Ֆորկադելը ու եւս հինգ նախկին պատգամավորներ. նրանք բոլորը ժամանել են դատարան: Դրան զուգահեռ Կատալոնիայի անկախության հասնելու փորձերի հետաքննության շրջանակներում ցուցմունքներ տալու համար Ազգային դատական կոլեգիա են ժամանել Կատալոնիայի Ժեներալիտետի 14 ղեկավարներից ինը:

Լսումներին չեն ներկայացել Կատալոնիայի գործադիր իշխանության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը եւ նրա մի քանի զինակիցներ, որոնք գտնվում են Բելգիայում: Գործի ֆիգուրանտները, մասնավորապես, մեղադրվում են խռովության եւ բյուջետային միջոցները վատնելու մեջ, հաղորդել Է ,Ինտերֆաքսե-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]