1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը լավատես է Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության կազմակերպման հարցում

Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը լավատես է Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության 
կազմակերպման հարցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը հայտարարել է, որ անհրաժեշտության պարագայում առաջիկա շաբաթների ընթացքում կարող է դիմել Ստամբուլի նահանգապետարան՝ հանդիպում խնդրելով նահանգապետից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Բեքչյանը խոսել է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթի հետ զրույցում՝ կիսվելով պատրիարքական ընտրության գործընթացի շուրջ զարգացումների վերաբերյալ իր տեսակետներով:

Բեքչյանը հայտնել է, որ այս հարցում շտապելու անհրաժեշտություն դեռևս չի տեսնում: Նա ընդգծել է, որ նահանգապետարան կդիմի այն ժամանակ, երբ պահը հասունացած լինի: «Հանդիպումը կլինի, թե ոչ, դա արդեն իրենք գիտեն, դա նրանց գործն է»,- նշել է նա:

Անդրադառնալով այն փաստին, որ նահանգապետարանում տեղի ունեցած հանդիպումից հետո պատրիարքի ընտրության կազմակերպման հարցերով զբաղվող Նախաձեռնող խմբի ղեկավարն ու մի քանի անդամներ հրաժարական տվեցին՝ Բեքչյանն ասել է. «Նախաձեռնող մարմնի այդ անդամները պետք է սպասեցին իմ վերադարձին Ստամբուլ: Դա ավելի պատշաճ կլիներ, քանի որ ընտրված անդամներ լինելով հանդերձ՝ իրենց աշխատանքի բնույթով պարտավորություններ ունեին իմ հանդեպ: Բայց և այնպես, արդեն հրաժարվել են: Այս օրերին մենք անհրաժեշտ արժևորումներ ենք անում և դրանց հիման վրա առաջիկա օրերին հայտարարություն կանենք»:

Պատրիարքական տեղապահն ընդգծել է, որ այս պահի դրությամբ կան նվազագույն երաշխիքները, որ հայ համայնքը վաղ, թե ուշ պատրիարքական ընտրություններ անցկացնի, հետևաբար ինքը նպատակահարմար է գտնում սպասել: «Ես շատ լավատես եմ»,- հայտնել է Բեքչյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]