Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

2018-ի համար ծրագրված անելիքները միտված են հաջորդ տարիների աճի ապահովմանը․ ՀՀ վարչապետ

2018-ի համար ծրագրված անելիքները միտված են հաջորդ տարիների աճի 
ապահովմանը․ ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը 2018-ին 4.5 տոկոսանոց տնտեսական աճի կանխատեսումը համարում է տրամաբանական։ Նոյեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը Կարեն Կարապետյանը նկատեց, որ հաջորդ տարվա աճը լինելու է արդյունավետության, գոյություն ունեցող կապիտալի, մարդկային ռեսուրսների աճի, ինչպես նաև մասնավորի հաշվին։ «Այն, ինչ մտադիր ենք անել 2018-ին, հաջորդ տարիների համար աճի ապահովմանն է միտված։ Մենք պետք է ֆիքսենք, որ այն իրավիճակը, որ կար աշխարհում ու մեր երկրում, թույլ չի տվել նախկին կառավարիչներին հաջորդ աճերի համար ներուժի բազա ստեղծել։ Այդ իսկ պատճառով՝ մենք այսօր աճը ձևակերպում ենք սպառման պահանջարկի աճից ելնելով, քանի որ սպառողը շատ ավելի արագ է արձագանքում, քան ներդրողը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց վարչապետը։

Նա հավելեց, որ եթե 2018-ին, բացի կապիտալ ծախսերի կատարումից, իրագործվեն նաև բիզնես միջավայրի փոփոխության, տեղական ներդրողների մոտ լավատեսությունը բարձրացնող քայլեր, ապա հնարավորին լավ բազա կստեղծվի 2019-ի համար։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]