1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սիսիանի քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածուն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել

Սիսիանի քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածուն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիսիանի քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Կարեն Համբարձումյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: «Ցանկանում եմ հայտնել, որ Սիսիանի քաղաքապետի ընտրություններին կմասնակցի մեկ թեկնածու, քանի որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուն մոտ մեկ ժամ առաջ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Հակոբյանը:

Հարցին, թե ինչո՞ւ է Կարեն Համբարձումյանը նման որոշում կայացրել, Վահե Հակոբյանն ընդգծեց, որ չի կարող այդ հարցին պատասխանել՝ ընդգծելով, որ իր տեղեկություններով նա պատրաստվում է հանդես գալ հայտարարությամբ: «Դա իր որոշումն է, որը ես պարտավոր եմ հարգել»,- ասաց Սյունիքի մարզպետը:

Սիսիանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու համար գրանցվել էր երկու թեկնածու՝ գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արթուր Սարգսյան և ԲՀԿ-ական Կարեն Համբարձումյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]