Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Տնտեսության ակտիվությունն աճել է 5.1 տոկոսով. վարչապետը ներկայացրեց հիմնական ցուցանիշները

 Տնտեսության ակտիվությունն աճել է 5.1 տոկոսով. վարչապետը ներկայացրեց 
հիմնական ցուցանիշները

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հրավիրված մամուլի ասուլիսում ներկայացրեց ընթացիկ տարվա հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների աճը և 2018 թվականին նախատեսված բյուջեի եկամուտները, դեֆիցիտը և ծախսերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, վարչապետը նշեց, որ 2017 թվականի համեմատ 2018 թվականին կանխատեսել են եկամուտների 8 տոկոս աճ, դեֆիցիտը 3,8 տոկոս, ծախսերը՝ 7,7 տոկոս:

Տնտեսության ակտիվության ցուցանիշն այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում արձանագրել է 5.1 տոկոս աճ: «Արդյունաբերական արտադրանքի աճը կազմել է 11.9 տոկոս, առևտրի շրջանառության ոլորտում արձանագրվել է 12.5 տոկոս աճ, Էլեկտրաէներգիայի արտադրության բնագավառում` 6.5 տոկոս աճ: Միջին ամսական անվանական աշխատավարձն ավելացել է 2.4 տոկոսով, արտաքին առևտրաշրջանառությունը` 21.7 տոկոսով», - ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է 9.9 տոկոսով, շինարարության ծավալը նվազել է 6.4 տոկոսով:

Կարեն Կարապետյանն ընդգծեց, որ արտահանման ոլորտում գրանցվել է 19.1 տոկոս աճի ցուցանիշ, իսկ ներմուծման ոլորտում` 23.2 տոկոս աճ:

Վարչապետը նշեց, որ 2017 թվականի տասն ամիսներին ավելացված արժեքի հարկի մասով վերադարձված գումարը կազմել է 49 միլիարդ 700 միլիոն դրամ։ «Կարևոր է նշել, որ մինչև 20 միլիոն դրամի հայտերի հիման վրա ԱԱՀ-ի գումարների վերադարձը կատարվում է ընդամենը 4 աշխատանքային օրվա ընթացքում՝ նախկինում 90 օրվա փոխարեն»,-ասաց վարչապետ Կարապետյանը։ Նա նշեց, որ հարկային ստուգումները կրճատվել են 48 տոկոսով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]