Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանը 2018թ. ԵՄ-ից 70 միլիոն եվրոյի աջակցություն կստանա

Հայաստանը 2018թ. ԵՄ-ից 70 միլիոն եվրոյի աջակցություն կստանա

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը 2018թ. Եվրոպական Միությունից և եվրոպական կառույցներից 70 միլիոն եվրոյի աջակցություն կստանա դրամաշնորհների և վարկային միջոցների տեսքով։ Ազգային ժողովում ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը։ «Այդ գումարի մի մասը՝ 11.5 միլիոն եվրոն բյուջետային աջակցություն է, իսկ 58.5 միլիոն եվրոն վարկային և դրամաշնորհային միջոցներ են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Ջանջուղազյանը:

Նա հավելեց, որ այդ 58.5 միլիոն եվրոյից 25 միլիոն եվրոն դրամաշնորհային աջակցություն է, մնացածը վարկային միջոցներ են, որոնք ուղղվելու են տարբեր ծրագրերի իրականացմանը:

Ընդհանուր առմամբ ՀՀ ԵՄ-ից աջակցություն կստանա 15 վարկային և 14 դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]