1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Շախմատն օգնում է կյանքում լինել արդար, ընդունել սեփական հաղթանակներն ու պարտությունները. Սերժ Սարգսյան

 Շախմատն օգնում է կյանքում լինել արդար, ընդունել սեփական հաղթանակներն ու 
պարտությունները. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թվային և հեռահաղորդակցության տեխնոլոգիաները Հայաստանում զարգանում են և ՀՀ իշխանությունների կողմից իրականացվել է լուրջ աշխատանք՝ առաջին հերթին Հայաստանի կրթական համակարգում արդյունավետ կրթական ծրագրերի ներդրման ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`այդ մասին «Россия 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ ավելացնելով, որ դրանք և ՏՏ ծրագրերն են, և ռոբոտատեխնիկան, և շախմատը:

Հարցին, արդյոք շախմատի ներդրումը կրթական համակարգում օգտակար է՝ ՀՀ նախագահն ասել է.  «Շատ, և ոչ միայն ՏՏ ոլորտում հաջողությունների հասնելու առումով: Շախմատը խաղ է, որում դու հաղթում ես կամ պարտվում արդար, այնտեղ ոչ ոք քեզ չի խանգարում, այնտեղ չկան մարդիկ: Այն օգնում է կյանքում ևս լինել արդար, ընդունել սեփական հաղթանակներն ու պարտությունները: Դա շատ կարևոր է: Մենք շատ կարևոր նշանակություն ենք տալիս արտադպրոցական կրթությանը, և Երևանում և մեր փոքր երկրի այլ քաղաքներում ստեղծվել են կրեատիվ տեխնոլոգիաների կենտրոններ, որտեղ դպրոցից հետո գալիս են երեխաներ՝ անկախ տարիքից և փորձում իրենց հնարավորություններն անիմացիայի, ծրագրավորման ոլորտներում: Նրանք, ովքեր հասնում են ինչ-որ հաջողությունների, տեղափոխվում են երկրորդ, այնուհետև երրորդ փուլ, իսկ հետագայում ստեղծում ստարտափեր: Դա մարդկանց շատ է օգնում փորձել իրենց հնարավորությունները: Կարծում եմ, որ մենք ներդրել ենք շատ լավ հիմք ապագա հաջողությունների համար»:

ՀՀ նախագահն ընդգծել է նաև, որ Հայաստանը 2010 թվականին թողարկել է պորտալ, որն ուղղված է էլեկտրոնային կառավարմանը և բիզնեսի հետ հարաբերություններին: Սերժ Սարգսյանի խոսքով, այսօր պետական գերատեսչություններն անցել են այդ համակարգին, ինչը բարձրացնում է մատուցվող ծառայությունների որակը և  կտրուկ նվազեցնում կոռուպցիոն ռիսկերը:   

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]