Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՀՀ Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Ալեքսանդր Գրիգորյանի մահվան կապակցությամբ

ՀՀ Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Ալեքսանդր Գրիգորյանի մահվան 
կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 1-ին ցավակցական հեռագիր է հղել Գրիգորյանների ընտանիքին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանի մահվան կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն է հայտնել անվանի արվեստագետի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և նրա արվեստի բազում երկրպագուներին:

«Ալեքսանդր Գրիգորյանը, տասնամյակներ շարունակ նվիրվելով բեմարվեստին, վայելեց հանդիսատեսի առանձնակի սերն ու համակրանքը: Նրա գործունեության յուրօրինակ դրսևորումներն են Կ. Ստանիսլավսկու անվան թատրոնում բեմադրած՝ ժամանակակից և դասական դրամատուրգների բազմաթիվ գործերը: 

Նշանակալի էր անվանի բեմադրիչի ավանդը նաև հայ-ռուսական մշակութային կապերի զարգացման և բարեկամության ամրապնդման գործում»,- ասված է Հանրապետության Նախագահի ցավակցական հեռագրում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]