Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Պուտինը ժամանել Է Թեհրան

Պուտինը ժամանել Է Թեհրան

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել Է Թեհրան՝ հանդիպելու Իրանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին: Պլանավորվում Է, որ Պուտինն իր այցը կսկսի Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ զրույցով: Այնուհետեւ բարձր մակարդակի ռուս-իրանական բանակցությունները կշարունակվեն երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ, ինչից հետո ՌԴ նախագահը հանդիպում կանցկացնի Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեիի հետ:

Օրվա երկրորդ կեսին Իրանի մայրաքաղաքում մեկնարկում Է Ռուսաստան-Իրան-Ադրբեջան եռակողմ գագաթնաժողովը. Պուտինին եւ Ռոուհանիին կմիանա Իլհամ Ալիեւը: Հանդիպման ավարտից հետո երեք ղեկավարները հանդես կգան համատեղ հայտարարությամբ:

Ինչպես սպասվում Է, ՌԴ նախագահի աշխատանքային այցը կավարտվի Ալիեւի հետ զրույցով:

Պուտինը վերջին անգամ Իրան Էր ժամանել 2015 թվականի նոյեմբերին, իսկ եռակողմ ձեւաչափով հանդիպումն անցյալ տարվա աշնանը տեղի Է ունեցել Բաքվում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]