Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

«Հայաստանի ներդրողների ակումբ»-ը նոյեմբերին կհայտարարի շուրջ մեկ մլրդ դոլարի ծրագրերի մասին. ՀՀ Նախագահ

«Հայաստանի ներդրողների ակումբ»-ը նոյեմբերին կհայտարարի շուրջ մեկ մլրդ դոլարի 
ծրագրերի մասին. ՀՀ Նախագահ

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանն ու Մոսկվան մշակում են համատեղ ներդրումային ֆոնդի շրջանակում ծրագրերի իրականացման ճանապարհային քարտեզը. միջոցները կարող են ուղղվել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ու էներգետիկայի ոլորտներում ծրագրերի ֆինանսավորմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

Հայ-ռուսական ներդրումային ֆոնդի ստեղծման նախագիծը ներկայացվել է 2017 թվականի հունվարի վերջին: Նրա գործունեությունն ուղղված է լինելու այն ոլորտների ֆինանսավորմանը, որոնք կարող են ապահովել երկու երկրների միջև առևտրաշրջանառության աճ, ներմուծման փոխարինում, արդյունաբերական կոոպերացիայի զարգացում:

«Ինչ վերաբերում է ռուս-հայկական ֆոնդին՝ մենք շարունակում ենք աշխատանքը: Վերջերս նրա ներկայացուցիչները եղել են Հայաստանում: Եթե խոսենք ներդրումների համար ոլորտների մասին, ապա դրանք են՝ ՏՏ-ն, էներգետիկան, բարձրտեխնոլոգիական արտադրությունը…Այժմ կողմերն աշխատում են ճանապարհային քարտեզի ձևավորման վրա»,- ասել է ՀՀ Նախագահը:  

Միաժամանակ, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ զուգահեռ Հայաստանում ստեղծվել է ևս երկու ներդրումային ֆոնդ. դրանցից մեկը Համահայկական ներդրումային ֆոնդն է, երկրորդը՝ «Հայաստանի ներդրողների ակումբը»: «Նոյեմբերի 13-ին այս ֆոնդը Երևանում կազմակերպելու է մեծ շնորհանդես՝ ներդրումային ծրագիր սկսելու մասին (մեկ միլիարդ դոլարից մի փոքր ավելի): Դրանք ներդրումներ են հիմնականում Հայաստանի էներգետիկայի ոլորտում, ինչն իր մեջ ներառում է և Հայաստանի էլեկտրական ցանցերի արդիականացումը, նոր հիդրոէլեկտրակայանի կառուցումը և Schneider Electric հայտնի ընկերության էներգետիկների համար արտադրանքի կազմակերպումը: Եվ ես կարծում եմ, որ այդ արտադրանքը կգտնի իր սպառողին նաև ռուսական շուկայում:    

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]