Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանը պատրաստ է մրցակցել ՌԴ լոլիկ ներմուծող երկրների հետ. Սերժ Սարգսյան

 Հայաստանը պատրաստ է մրցակցել ՌԴ լոլիկ ներմուծող երկրների հետ. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը պատրաստ է մրցակցել Ռուսաստանի Դաշնություն լոլիկ մատակարարող երկրների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:

Պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը պատրաստ է նեղել ռուսական շուկայում քաջ հայտնի արտադրողներին՝ ՀՀ Նախագահն ասել է. «Անպայման»:

Հայկական պտուղ-բանջարեղեն արտադրող խոշորագույն ընկերության՝ «Սպայկա»-ի տվյալներով՝ 2016-2017 թվականների ընթացքում ջերմոցային լոլիկների արտահանումը Հայաստանից Ռուսաստան ավելացել է՝ հասնելով մինչև տարեկան 30 հազար տոննայի:

«Հասկանում եք, երբ որոշների մոտ խնդիրներ են ծագում, մյուսների համար դա լավ հնարավորություն է դառնում: Հենց դրանից էլ մենք օգտվեցինք նախորդ տարի: Ռուսաստանում ևս զարգացնում են այս ճյուղը (լոլիկների աճեցումը): Սակայն շուկան այնքան մեծ է, որ խաղացողների թվի ավելացումն այստեղ ոչ ոքի չի խանգարի, դա միայն օգուտ կբերի»,- բացատրել է Հայաստանի Նախագահը:

Ռուսաստանը 2016 թվականի հունվարի 1-ից էմբարգո էր սահմանել Թուրքիայից մի շարք մթերքների ներմուծման վրա՝ ի պատասխան թուրքական օդուժի կողմից Սիրիայում ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցման: Թուրքիայից լոլիկի ներմուծման արգելքը ամենաերկարը տևեց՝ 1 տարի և 10 ամիս: Արգելքը չի գործելու 2017 թվականի նոյեմբերի 1-ից՝ 3 թուրքական ընկերությունների համար:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]