Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ նախագահի աշխատակազմի հատկացումները 2018թ. բյուջեով էականորեն նվազել են

ՀՀ նախագահի աշխատակազմի հատկացումները 2018թ. բյուջեով էականորեն նվազել են

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահի ինստիտուտի փոփոխություններով պայմանավորված՝ 2018թ. պետական բյուջեով նախագահի աշխատակազմին հատկացվելիք գումարը նվազել է: Ազգային ժողովում ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը: «Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի համար կօգտագործվի 2 միլիարդ 445 միլիոն դրամ, որից 2 միլիարդ 395 միլիոն դրամը աշխատակազմի պահպանման համար նախատեսված ծախսերն են: Կցանկանայի նշել, որ նախագահի ինստիտուտի փոփոխությունների գործոնով պայմանավորված այս ցուցանիշը զիջում է 2017թ. համար հաստատված ցուցանիշին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Ջանջուղազյանը:

Նա հավելելով, որ ինստիտուտի վերջնականացման գործընթացը շարունակվում է, և արդեն ունեն նոր հայտ նախագահի աշխատակազմից, ըստ որի՝ նախատեսվում է, որ նախատեսված գումարը ևս 64 միլիոն դրամով նվազեցնել: «Եթե ընթացքում անհրաժեշտություն կլինի այլ վերանայումների, դրանք իրենց արտացոլումը կգտնեն կամ բյուջեի նախագծի լրամշակված տարբերակում, որը կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը կամ կառավարությունը իր լիազորությունների շրջանակներում այդ փոփոխությունները կկատարի»,- նշեց Ջանջուղազյանը:

2017թ. ՀՀ պետական բյուջեով ՀՀ նախագահի աշխատակազմին հատկացվել է 4 միլիարդ 522 միլիոն դրամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am