1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Դիդյե Դեշամը Ֆրանսիայի հավաքականը կգլխավորի մինչև Եվրո-2020-ի ավարտը

Դիդյե Դեշամը Ֆրանսիայի հավաքականը կգլխավորի մինչև Եվրո-2020-ի ավարտը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել Լե Գրեն հայտարարել է, որ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը կշարունակի գլխավորել ազգային թիմի կազմը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2020 թվականը: Այսպիսով, 49-ամյա մասնագետը Ֆրանսիայի ընտրանու կազմը կգլխավորի մինչ Եվրո-2020-ի ավարտը:

Դեշամն ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր 2012 թվականին: Նրա գլխավորությամբ եռագույնները դուրս են եկել Աշխարհի 2014 թվականի առաջնության 1/4 եզրափակիչ, որտեղ նվազագույն հաշվով պարտվել էին Գերմանիային: Եվրո-2016-ում  նրանք հասել էին մինչև եզրափակիչ, սակայն լրացուցիչ ժամանակում պարտվել էին Պորտուգալիայի ազգային հավաքականին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]