Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայաստանի հետ արտագնա խաղում մեզ հաղթանակ է պետք. Ռուսաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ

Հայաստանի հետ արտագնա խաղում մեզ հաղթանակ է պետք. Ռուսաստանի 
երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Եվգենի Բուշմանովը անդրադարձել է Եվրո-2019-ի ընտրական փուլում Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի հետ խաղի սպասելիքներից: «Հայաստանի հետ արտագնա խաղում մեզ հաղթանակ է պետք, համապատասխան տրամադրվածությամբ էլ պատրաստվելու ենք այդ խաղին: Հայաստանի հավաքականի հետ տնային խաղին մեզ չհաջողվեց գոլ խփել՝ չնայած զգալի առավելությանը: Բայց յուրաքանչյուր խաղն առանձին, նոր պատմություն է: Պետք է մեր ուժը ցույց տանք Երևանում, պահեր ստեղծենք ու իրացնենք մեր գոլային պահերը, այդ դեպքում ամեն ինչ լավ կլինի», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Բուշմանովի խոսքն է մեջբերել Ռուսաստանի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը:

Հայաստան Մ-21 - Ռուսաստան Մ-21 հանդիպումը կկայանա նոյեմբերի 10-ին՝ Երևանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում՝ 16:00-ին:

Այս թիմերի առաջին հանդիպումը, որը կայացել է սեպտեմբերին՝ Մոսկվայում, ավարտվել էր ոչ ոքի՝  0:0 հաշվով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]