Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կայացավ տեսաժողով Պավլոդարի մարզի «Հայրենիք» հայկական ազգամշակութային միավորման ներկայացուցիչների հետ

Կայացավ տեսաժողով Պավլոդարի մարզի «Հայրենիք»  հայկական ազգամշակութային 
միավորման ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ սփյուռքի նախարարությունում հոկտեմբերի 31-ին տեղի ունեցավ տեսաժողով Ղազախստանի հանրապետության Պավլոդարի մարզի «Հայրենիք»  հայկական ազգամշակութային միավորման ներկայացուցիչների հետ, որին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, ԵՊԲՀ-ի «Հերացի» ավագ դպրոցի ուսուցիչներ և աշակերրտներ: Պավլոդարի մարզից տեսակապին մասնակցում էին «Հայրենիք» հայկական էթնամշակութային միավորման նախագահ Էլմիրա Պետրոսյանը, փոխնախագահ,  կիրակնօրյա դպրոցի ուսուցիչ Սուսաննա Առաքելյանը, միավորման առաջին նախագահ Սերժ Մարտիրոսյանը, համայնքի անդամ, սպորտային հարցերով պատասխանատու Յուրի Հովհաննիսյանը, համայնքի անդամ Սերգեյ Գրիգորյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ սփյուռքի նախարարությունից, ողջույնելով տեսաժողովի մասնակիցներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց համայնքին՝ նախարարության հետ ակտիվ համագործակցելու համար: Նա մասնավորապես նշեց. «Լավագույն կազմակերպված համայնքներից է, ակտիվ աշխատում է հայապահպանության ուղղությամբ : Մեր խնդիրը ամեն երիտասարդի հայ պահելն է: Պետք է հայկական միջավայր ստեղծենք, հայերեն խոսենք, շատացնենք  հայկական երգն ու պարը: Պարի միջոցով  արթնանում է երեխայի ինքնությունը: Ուզում եմ, որ լինելով ձեր բնակության երկրի լավ քաղաքացի, լավ հայ լինեք: Պետք է շարժում սկսել՝ ուխտագնացություն Հայաստան: Ամեն հայ պետք է տեսնի իր Հայրենիքը: Դա երիտասարդներին հայ պահելու ամենաարդյունավետ միջոցն է»:

Այնուհետև ելույթ ունեցավ Պավլոդարի մարզի «Հայրենիք» հայկական ազգամշակութային միավորման նախագահ Էլմիրա Պետրոսյանը: Նա շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարարությանը՝ տեսաժողովը կազմակերպելու համար: «Վստահ ենք, որ այս համատեղ քննարկումը շատ շուտով իր արդյունքները պիտի տա, կապը Հայրենիքի հետ ավելի կսերտանա»:

Միավորման փոխնախագահ, կիրակնօրյա դպրոցի ուսուցիչ Սուսաննա Առաքելյանը ներկայացրեց Պավլոդարի հայկական համայնքի, հայկական 6-օրյա դպրոցի հաջողությունները, շնորհակալություն հայտնեց նախարարությանը՝ դպրոցին տրամադրած դասագրքերի և ուսումնական ձեռնարկների համար: Նա խոսեց նաև երիտասարդների կրթական, մարզական, մշակութային հաջողությունների մասին, ներկայացրեց խնդիրները, հույս հայտնեց, որ  համագործակցությունը Սփյուռքի նախարարության հետ ավելի կակտիվանա:

Սփյուռքի նախարարի տեղակալ Ս. Սրապիոնյանը ներկայացրեց Հայոց պետականության 100-ամյակին ընդառաջ կազմակերպվող համահայկական միջոցառումները, նշեց համայնքի անելիքներն ու հնարավորությունները:

Համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանն անդրադարձավ նախարարության առաջիկա ծրագրերին, ներկայացրեց «Սփյուռք» ամառային դպրոց, «Արի տուն» ծրագրերը, «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը և համահայկական մրցանակաբաշխությունը, կարևորեց համայնքի ակտիվ մասնակցությունը այդ ծրագրերին:

Քննարկվեցին Պավլոդարի հայկական համայնքի գործունեությանը, համայնքում առկա խնդիրների լուծմանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ կատարվեց նաև ԵՊԲՀ-ի «Հերացի» ավագ դպրոցի հետ համագործակցության հեռանկարներին:

Համայնքի ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին առաջիկայում առավել ակտիվ մասնակցել Սփյուռքի նախարարության ծրագրերին, սերտացնել կապը Հայրենիքի հետ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]