Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Apple-ն սկսել Է նոր սարքեր մշակել առանց Qualcomm-ի արտադրության բաղադրիչների

Apple-ն սկսել Է նոր սարքեր մշակել առանց Qualcomm-ի արտադրության բաղադրիչների
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple-ը մշակում Է iPhone-ի եւ iPad-ի նոր մոդելներ՝ առանց ամերիկյան Qualcomm չիպմեյքերի արտադրության դետալների օգտագործման, մոդելեր, որոնք դուրս կգան հաջորդ տարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ:

Երկու ընկերությունները կատաղի դատավեճ են սկսել. Apple-ը Qualcomm-ին մեղադրում Է շուկայի մենաշնորհացման եւ իր մշակած տեխնոլոգիաների, որոնք ընկած են արդի կապի համակարգերի հիմքում, օգտագործման համար թույլատրագրային վճարումների գումարների բարձրացման մեջ: Որպես հետեւանք, Apple-ը հրաժարվել Է վճարել թույլատրագրային տուրքերը, ինչի համար Qualcomm-ը պահանջներ Է առաջադրել Apple-ին արտոնագրային իրավունքների խախտման կապակցությամբ:

Աղբյուրների խոսքով՝ դատական քննության պատճառով Qualcomm-ը հրաժարվել Է Apple-ին տրամադրել այն ծրագրային ապահովումը, որն անհրաժեշտ Է iPhone-ի եւ iPad-ի նախատիպերում անհաղորդալար կապի համար նրա միկրոչիպերի թեստավորման նպատակով: Դրանից հետո Apple-ը որոշել Է անցնել Intel-ի եւ, հնարավոր Է, MediaTek-ի չիպերին:

Macquarie Capital հետազոտական ընկերության գնահատումների համաձայն՝ անցյալ տարի Qualcomm-ն Apple-ին վաճառել Է շուրջ 3,2 միլիարդ դոլար գումարի միկրոչիպեր անհաղորդալար կապի համար, ինչը կազմում Է ընկերության միկրոչիպերի բոլոր վաճառքների մոտավորապես 20 տոկոսը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]