1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԵՊՀ ներկայացուցիչները Հայոց բանակի 25-ամյակին նվիրված պուրակ են հիմնել Արցախում

ԵՊՀ ներկայացուցիչները Հայոց բանակի 25-ամյակին նվիրված պուրակ են հիմնել 
Արցախում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի և մարտական ակումբի ներկայացուցիչները Արցախ կատարած այցի առաջին օրը  Քարվաճառում իրականացրել են ծառատունկ, հիմնել Հայոց բանակի 25-ամյակին նվիրված պուրակ, այցելել Քարվաճառի դպրոց և դպրոցին գրքեր նվիրաբերել: ԵՊՀ ներկայացուցիչները Արցախի հանրապետությունում են եղել հոկտեմբերի 27-ից 30-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԵՊՀ ուսանողները  եռօրյա այցի ընթացքում հանդիպել են Արցախի արտաքին գործերի նախարարին: Քննարկվել են Արցախյան խնդրի կարգավորման և Արցախի արտաքին քաղաքականության մարտահրավերների հետ կապված որոշ մանրամասներ, այնուհետև ուսանողներն այցելել են Ազատամարտիկների հուշ-թանգարան:

Նրանք եղել են Արցախի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում և զորամասին արևային վահանակ նվիրաբերել:

«Մենք մշտապես նմանատիպ ծրագրեր ենք իրականացում: Հերթական նախաձեռնությունը կապված է Հայոց բանակի կազմավորման 25-ամյակի հետ:

Ծրագրերի շրջանակում ուսանողներն այցելեցին զորամաս,  արևային վահանակ  նվիրաբերեցին: Նախաձեռնության կարևորությունը կայանում էր նրանում, որ բանակ-հասարակություն կապի ազգ-բանակ  համատեքստում ուսանողները լինեն դիրքերում, հանդիպեն զինվերներին, փոխադարձ դրական լիցքեր փոխանցեն միմյանց և հասկանան, թե ինչ պայմաններում է իրականացվում մեր հայրենիքի պաշտպանությունը: Ծառատունկերի միջոցով մեր ուսանողները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ պատրաստ են իրենց ներդրումն ունենալ Արցախի բարգավաճման գործում»,-նշել է ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը:

Ուսանողները  այցելել են նաև Գանձասար, Տիգրանակերտ, Շուշիի Սբ. Ղազանչեցոց եկեղեցի:

«Նմանօրինակ միջոցառումները, լինելով Ուսանողական խորհրդի ռազմավարական ուղենիշներից, շարունակում են ապահովել բուհ-Արցախ կապը: Ամեն անգամ Արցախ իրականացվելիք այցերին ներգրավում ենք հնարավորինս շատ ուսանողների, ովքեր գիտակցում են այցի իմաստը: Այն է՝ ազատագրված տարածքներում իրականացնել ծառատունկ, հետագա այցելությունների ժամանակ խնամել և դրանով իսկ հավաստել, որ այս հողի տերը մենք ենք: Արցախյան այցերը, սովորաբար հագեցած են հետաքրքիր ու անմոռանալի պահերով»,-եզրափակել է ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Արմեն Խաչիկյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]