Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պոլսո պատրիարքական տեղապահ Բեքչյանը կհստակեցնի առաջիկա անելիքները. Էստուկյան

Պոլսո պատրիարքական տեղապահ Բեքչյանը կհստակեցնի առաջիկա անելիքները. 
Էստուկյան

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի առաջիկա անելիքների հետ կապված որոշ հստակեցումներ կլինեն այսօր՝ հոկտեմբերի 31-ի երեկոյան: «Արմենպրես»-ին  Ստամբուլի «Ակոս» շաբաթաթերթի հայերեն բաժնի գլխավոր խմբագիր Բագրատ Էստուկյանը տեղեկացրեց, որ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանն արդեն Ստամբուլում է, նա Գերմանիայից վերադարձել է հոկտեմբերի 30-ին:

«Ինչպես գիտեք, Ստամբուլից Բեքչյանի բացակայության ժամանակ Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող նախաձեռնող խմբի երեք անդամ հրաժարական են տվել: Սրբազանը երեկ երեկոյան է եկել, սակայն առաջիկա քայլերի հետ կապված դեռ որևէ հստակեցում չկա: Այսօր երեկոյան պարբերականի գործընկերները կհանդիպեն նրա հետ հասկանալու համար, թե  ինչ տրամադրվածություն ունի, ինչ քայլեր կձեռնարկի»,-ասաց Բագրատ Էստուկյանը:

Գերմանիայում լինելու ժամանակ սրբազան Բեքչյանը նշել էր, որ ցանկանում է անձամբ հանդիպել Ստամբուլի նահանգապետի հետ՝ ներկայացնելու գործընթացի վերաբերյալ իր տեսակետները: Այն հարցին, թե արդյո՞ք դա ուժի մեջ, Բագրատ Էստուկյանը նշեց, որ թերևս ուժի մեջ չէ:

«Այդ հրաժարականներից հետո, կարծում եմ, որ ուժի մեջ դժվար թե լինի»,-ասաց Բագրատ Էստուկյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am