Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Շախմատային «Հայկական արծիվներ» թիմը նվաճել է PRO Chess League մրցաշարի եզրափակչի ուղեգիր

Շախմատային «Հայկական արծիվներ» թիմը նվաճել է PRO Chess League մրցաշարի 
եզրափակչի ուղեգիր

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կայացել է Chess.com խոշորագույն շախմատային կայքի կազմակերպված PRO Chess League մրցաշարի որակավորման փուլը:

«Արմենպրես»-ի փոխնացմամբ` այս մասին հայտնում է շախմատի ֆեդերացիան: Որակավորմանը մասնակցում էին 38 թիմեր, որոնք բաժանված էին երկու խմբի՝ առաջին խմբում հանդես էին գալիս Եվրոպան, Աֆրիկան և Հարավային Ասիան ներկայացնող 22 թիմ, իսկ երկրորդում Հյուսիսային և Հարավային Ամերիկաները, Ավտսրալիան և Հյուսիսային Ասիան ներկայացնող 16 թիմ:
Մրցաշարին մասնակցում էր «Հայկական արծիվներ» թիմը, որի կազմում հանդես էին գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուէլ Պետրոսյանը և ազգային վարպետ Արտակ Մանուկյանը: Մեր թիմը հանդես էր գալիս առաջին խմբում:
Լարված պայքարի արդյունքում մեր թիմը վաստակեց 37.5 թիմային միավոր և գրավեց առաջին հորիզոնականը: 37 միավորով երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց  «Estonian Horses» թիմը, որի կազմում հանդես էին գալիս գրոսմայստերներ Յաան Էլվեստը, Սերգեյ Շիպովը, Ալեկսանդր Վոլոդինը և Մեելիս Կանեպը: Լավագույն եռյակը եզրափակեց «Mumbai Movers» ակումբը, որը գլխավորում էր հանրահայտ գրոսմայստեր Վիդիթ Սանթոշ Գուջրաթին:

PRO Chess League մրցաշարի եզրափակիչը բաղկացած է լինելու մի քանի մրցաշարերից, որոնցից առաջինը տեղի կունենա 2018 թվականի հունվարի 17-ին: PRO Chess League մրցաշարի եզրափակչում հանդես է գալու նաև աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, ինչպես նաև մի շարք այլ առաջատար շախմատիստներ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]