1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կրթության ազգային ինստիտուտի տնօրենը դպրոցական պայուսակների քաշի կրճատման անհրաժեշտություն է տեսնում

Կրթության ազգային ինստիտուտի տնօրենը դպրոցական պայուսակների քաշի կրճատման անհրաժեշտություն է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դպրոցական պայուսակների քաշը հաճախ առաջացնում է  ֆիզիկական լարվածություն: Խնդրի լուծման համար անհրաժեշտ է այնպիսի դասացուցակի ընտրություն, որ դասգրքերի առկայություն պահանջող առարկաները քիչ լինեն: «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ «Դպրոցականների առողջության պահպանման խնդիրներն ուսումնական գործընթացում» թեմայով սեմինար-քննարկմանն այս մասին ասաց Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը:

«Ուսումնական գործընթացում երբեմն առաջանում են խնդիրներ, որոնք կախված են մեզնից՝ կրթական համակարգից: Օրինակ՝ դպրոցական պայուսակների քաշը հաճախ առաջացնում է  ֆիզիկական լարվածություն: Դա վտանգավոր է, քանի որ շարունակական բնույթ ունի՝ աշակերտն ամեն օր կրում է այդ պայուսակը»,-ասաց նա ու հավելեց՝ լուծումը պարզ է՝ դասգրքերի քաշի սահմանափակում:  

Դասացուցակը պետք է կազմվի այնպես, որ դասգրքերի առկայություն պահանջող առարկաները քիչ լինեն: Դասացուցակ կազմելու համար կան որոշակի կարգավորումներ: Ղուկասյանի կարծիքով՝ սեմինար-քննարկման շրջանակում ևս մեկ անգամ պետք է բոլորի ուշադրությունը հրավիրել դրանց վրա: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]