Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ադրբեջանը հիստերիայի մեջ է այս անգամ էլ Մեքսիկայի նկատմամբ

Ադրբեջանը հիստերիայի մեջ է այս անգամ էլ Մեքսիկայի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական Բաքուն բողոքի նոտա է հղել Մեքսիկայի Միացյալ Նահանգներին՝ կապված մեքսիկացի պատգամավորների կողմից Արցախի Հանրապետություն կատարած այցի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Մեքսիկայի խորհրդարանի ղեկավար Խորխե Կարլոսն ընդունել է երկրում Ադրբեջանի գործերի ժամանակավոր հավատարմատարին, որն էլ ներկայացրել է իր երկրի դիրքորոշումը խնդրի նկատմամբ:

Ադրբեջանի ԱԳՆ հանձնարարականով՝ Մեքսիկայում Ադրբեջանի դեսպանությունն այդ երկրի արտգործնախարարությանը բողոքի նոտա է հղել այցի առնչությամբ:

Մեքսիկայից ժամանած պատգամավորներ Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսը, Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բռավոն ու Կառլոս Էռնանդես Միրոնն այցելել են Արցախի Հանրապետություն: Հոկտեմբերի 24-ին մեքսիկացի պատգամավորները ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ խոնարհել ի հիշատակ Արցախյան ազատագրական պայքարում նահատակված հայորդիների:

Այցի շրջանակում նրանք մի շարք հանդիպումներ են ունեցել Արցախի ղեկավարության հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]