Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ծառուկյանի ընտանիքին պատկանող ընկերություններում հարկային ստուգումների արդյունքում էական խախտումներ չեն հայտնաբերվել

Ծառուկյանի ընտանիքին պատկանող ընկերություններում հարկային ստուգումների արդյունքում էական խախտումներ չեն հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսվարողների մոտ հարկային ստուգումներ անցկացնելու քայլերը պլանավորվում են ստուգումներից մեկ տարի առաջ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը՝ անդրադառնալոով ՊԵԿ-ի կողմից «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող ընկերություններում հարկային ստուգումներին:

«Այսինքն, այս տարի ստուգումների ենթակա  ընկերությունների ցանկը պլանավորվել է դեռևս անցած տարի, և այս տարվա ընթացքում իրականացվել են ստուգումները: Այդ ցանկում եղել են նաև պարոն Ծառուկյանի ընտանիքին պատկանող ընկերությունները, որտեղ մենք անցկացրել ենք ստուգումներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հարությունյանը:

Հարցին՝ այդ ստուգումների արդյունքում էական խախտումներ հայտնաբերվե՞լ են, Վարդան Հարությունյանը պատասխանեց. «Գիտեք, կարելի է ասել ոչ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]