Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Խաղի կանոնները պետք է հավասար լինեն բոլոր տնտեսավարողների համար. ՀՀ ֆինանսների նախարար 

Խաղի կանոնները պետք է հավասար լինեն բոլոր տնտեսավարողների համար. ՀՀ ֆինանսների նախարար 

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խաղի կանոնները պետք է հավասար լինեն բոլոր տնտեսավարողների համար: Ազգային ժողովում ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

«Հատկապես շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտները լինելու են մեր ուշադրության կենտրոնում: Եթե դուք ուշադրություն դարձնեք, 2017թ. հիմնական հարկահավաքումը եղել է խոշոր հարկատուների հաշվինդա էլ եղել է այն դեպքում, երբ հարկային ստուգումների էական կրճատում է եղել: Այսինքն, սա նշանակում է, որ վարքագիծ է փոխվել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Արամյանը:

Նա հավելեց՝ անկախ նրանից գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող են, թե ոչխաղի կանոնները պետք է հավասար լինեն բոլորի համար, և բոլորը պետք է իրենց հասանելիք հարկերը վճարեն:

Կառավարությունը շատ ուշադիր է, որպեսզի տնտեսավարողների նկատմամբ վարչարարությունը լինի օրենսդրության սահմաններում, քանի որ քաջ գիտակցում է, որ տնտեսավարողների մոտ բացասական սպասումներ առաջացնելը հարվածելու է տնտեսական աճին: «Մենք սա շատ լավ գիտակցում ենք: Եվ այս առումով պետք է ասեմ, որ բողոքարկման հարթակի ինստիտուտը շատ լավ աշխատում է: Այդ հարթակը գործում է վարչապետի ներքո, որտեղ պետական եկամուտների կոմիտեն քվեարկելու իրավունք չունի: Այստեղ քվեարկում են ֆինանսների, արդարադատության և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունները, ինչպես նաև հասարակական կազմակերպությունները»,- նշեց Արամյանը:

Նա հավելեց՝ եթե օրենսդրության մեջ կան խնդիրներ, որոնք կարող են հետագայում խեղումներ մտցնել տնտեսության մեջ, իրենք բարելավում են դրանք՝ աշխատելով պետական եկամուտների կոմիտեի հետ: «Այն փոփոխությունները, որ մենք նախաձեռնել ենք հարկային օրենսգրքով օգնելու են, որպեսզի տարատեսակ մեկնաբանությունները մաքրենք և մեր տնտեսվարողների համար ստեղծենք նորմալ կյանք, որպեսզի նրանք ներդրում կատարեն»,- ընդգծեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]