Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ 2018թ. բյուջեով նախատեսվում է 1 տրիլիոն 307 միլիարդ եկամուտ ապահովել

ՀՀ 2018թ. բյուջեով նախատեսվում է 1 տրիլիոն 307 միլիարդ եկամուտ ապահովել

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի 2018թ. նախագծով նախատեսվում է ապահովել 1 տրիլիոն 307 միլիարդ դրամ եկամուտ: Ազգային ժողովում ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը:

«Ընդ որում, եկամուտների մեծ մասը՝ շուրջ 97 տոկոսը, նախատեսվում է ապահովել ներքին ռեսուրսներով և միայն 3 տոկոսը՝ դրամաշնորհների տեսքով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ջանջուղազյանը:

Փոխնախարարը նաև հստակեցրեց, որ դրամաշնորհները երկու մասի են բաժանվում: Առաջինը բյուջետային աջակցության դրամաշնորհներն են, մյուսը՝ նպատակային ծրագրերի համար նախատեսված դրամաշնորհները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]