Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԿԲ-ին ՀՀ 2018 թ. պետական բյուջեով 7 միլիարդ 295 միլիոն դրամ կհատկացվի

ԿԲ-ին ՀՀ 2018 թ. պետական բյուջեով 7 միլիարդ 295 միլիոն դրամ կհատկացվի

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Կենտրոնական բանկին 2018 թ. բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել 7 միլիարդ 295 միլիոն դրամ՝  նախորդ տարվա  7 միլիարդ 158 միլիոն դրամի դիմաց: Ազգային ժողովում ՀՀ 2018 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին հայտնեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: «Ապարատի պահպանման ծախսերի համար նախատեսվել է 7 միլիարդ 64 միլիոն դրամ, որից աշխատավարձերի ծախսը կազմում է 6.78 միլիոն դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ 2 տոկոսով ավել է: Սա հիմնականում պայմանավորված է աշխատանքային ստաժի հետ կապված աշխատավարձերի բնականոն աճով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Ջավադյանը:

Նա հավելեց, որ հաշվարկ  է կատարվել 215 աշխատակցի համար նախորդ տարվա 220-ի դիմաց՝ ընդգծելով, որ 2017թ. ընթացքում 5 մարդու հաստիք կրճատվել է: Ներկայացուցչական ծախսերը, սոցիալական ապահովման ծախսերը մնացել են նույն մակարդակի վրա, անձնակազմի գործուղման և վերապատրաստման ծախսերը 4 միլիոն դրամով պակասել են:

Ծառայողական փոխադրամիջոցների շահագործման ծախսերը չեն փոխվել 32 մեքենայի ավտոբուսների, տրակտորի և այլ տեխնիկայի համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]