Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մեսսին և ընկերները չեն ցանկացել խաղալ Ադրբեջանի հավաքականի հետ

Մեսսին և ընկերները չեն ցանկացել խաղալ Ադրբեջանի հավաքականի հետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար ֆուտբոլիստները թիմի ավագ Լիոնել Մեսսիի գլխավորությամբ չեն ցանկացել ընկերական հանդիպում անցկացնել Ադրբեջանի հավաքականի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական Oxu.Az –ը:

Հաղորդվում է, որ Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան ծրագրել էր նախքան Նիգերիայի հետ ընկերական խաղը հանդիպումներ անցկացնել Ադրբեջանի և Ուկրաինայի հետ՝ հաշվի առնելով այդ երկրների մոտ գտնվելը Ռուսաստանին, որը 2018 թվականին հյուրընկալելու է ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը:

Սակայն  ֆուտբոլիստները հայտարարել են, որ նախընտրում են հանդիպում անցկացնել Նիգերիայի հետ: Այս մասին ասոցիացիային է հայտնել թիմի ավագ Լիոնել Մեսսին:

Արգենտինայի և Նիգերիայի ընկերական հանդիպումը կկայանա նոյեմբերի 14-ին Կրասնոդարում: Երկու թիմերն էլ արդեն ունեն Աշխարհի առաջնությանը մասնակցելու ուղեգրեր:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]