Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը դժվար հակառակորդ է մեզ համար. Կիպրոսի հավաքականի գլխավոր մարզիչ

 Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը դժվար հակառակորդ է մեզ համար. Կիպրոսի 
հավաքականի գլխավոր մարզիչ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմը օրեր անց հերթական ընկերական հանդիպումը կանցկացնի: Արթուր Պետրոսյանի սաները ուժերը կչափեն Կիպրոսի ազգային ընտրանու հետ: Մինչ այդ ընկերական խաղը «Արմենպրես»-ի հետ զրույցում Կիպրոսի ազգային թիմի  գլխավոր մարզիչ Ռան Բեն Շիմոնը խոսեց Հայաստանի ազգային թիմի որակների, սպասվելիք խաղի և Կիպրոսի ընտրանու մասին:

-Ինչպիսի՞ մրցակից է ձեզ համար Հայաստանի հավաքականը:

-Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը դժվար հակառակորդ է մեզ համար: Հայաստանի հետ մրցակցային հանդիպում ենք ակնկալում, մի թիմի դեմ ենք խաղում, որտեղ կան ֆուտբոլիստներ, որոնք հանդես են գալիս եվրոպական բարձրակարգ ակումբներում: ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակը ցույց է տալիս, որ Հայաստանը և Կիպրոս նույն մակարդակի վրա են: Եվ ես լիահույս եմ, որ այս հանդիպումը լավ փորձառություն կլինի երկու թիմերի համար էլ:

-Ո՞ւմ կառանձնացնեիք ազգային ընտրանու կազմում:

-Չեմ սիրում խոսել առանձին ֆուտբոլիստների մասին: Ձեր հավաքականում որակապես բարձր ֆուտբոլիստներ կան, բայց, իմ կարծիքով, Հայաստանի ուժեղ կողմը թիմային խաղն է, և ոչ թե առանձին անձանց խաղը:

- Հետևե՞լ եք արդյոք Հայաստանի հավաքականին աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղերում և ի՞նչ կասեք այդ մասին:

-Այո, ես հետևել եմ Հայաստանի հավաքականի խաղերին: Ձեր հավաքականն ունի ուժեղ կողմեր և ոչ այդքան ուժեղ կողմեր: Ես հենց այդ կողմերը լուրջ կուսումնասիրեմ և կպատրաստեմ իմ թիմին ուժեղ մրցակցի դեմ խաղի: Այս հանդիպման ժամանակ երկու թիմերն էլ ունակ կլինեն հաղթելու:

-Ինչ մարզավիճակում են Կիպրոսի հավաքականի ֆուտբոլիստները և ինչ կտա այս ընկերական հանդիպումը ձեր թիմին:

-Ես նոր եմ Կիպրոսի ազգային հավաքականում, և յուրաքանչյուր խաղ կարևոր է ինձ համար: Մենք ջանք չենք խնայում թիմի առաջընթացն ապահովելու և «Եվրո-2020»-ին նախապատրաստվելու համար: Ամեն ինչ անում ենք թիմը զարգացնելու համար և Հայաստանի թիմի դեմ խաղը կօգնի ճիշտ հետևություններ անել, որը մեզ ապագայում շատ է անհրաժեշտ:

-Շնորհակալություն զրույցի համար:

Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]