Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գյումրիում բացվեց Հայաստանում լեհերի «Պոլոնիա» միության պաշտոնական նստավայրը

Գյումրիում բացվեց Հայաստանում լեհերի «Պոլոնիա» միության պաշտոնական նստավայրը

ԳՅՈՒՄՐԻ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում հոկտեմբերի 28-ին բացվեց Հայաստանում լեհերի «Պոլոնիա» միության պաշտոնական նստավայրը: Բացմանը ներկա էին ՀՀ Լեհաստանի դեսպանության գործերի ժամանակավոր պաշտոնակատար Մարեկ Ռեշուտան, պաշտպանության, զինվորական և օդային կցորդ գնդապետ Դարիուշ Մարինովսկին, հյուպատոսարանի և Շիրակի մարզպետարանի աշխատակիցներ:
Լեհերի համագործակցության «Պոլոնիա» բարեգործական հասարակական կազմակերպությունը նոր չէ՝ գործում է 2008 թվականից, բայց Գյումրիում պաշտոնական նստավայր չի ունեցել: ՀՀ Լեհաստանի դեսպանության գործերի ժամանակավոր պաշտոնակատար Մարեկ Ռեշուտան «Արմենպրես»-ի թղթակցին վստահեցրեց՝ Գյումրիում գործող կազմակերպությունն ամենաակտիվներից է Հայաստանում:
Կազմակերպության հիմնական նպատակն է մարզում բնակվող լեհերի համախմբումը, ազգային սովորույթների և մշակութային արժեքների պահպանումը։ Համայնքը համագործակցում է ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանատան հետ։ «Այստեղ ոչ միայն լեհերեն կդասավանդվի, այլև մշակութային տարբեր միջոցառումներ ու հանդիպումներ տեղի կունենան»,- նշեց Մարեկ Ռեշուտան:
Գյումրիում լեհական համայնքի անդամ է 10 ընտանիք ` 50 մարդ, իսկ Շիրակի մարզում՝ 38 ընտանիք: Ընդհանուր առմամբ Հայաստանում, ինչպես իրենք են ասում, լեհական արմատներով 500 հայ է այսօր բնակվում:«Լեհերը Հայաստան եկել են 17-րդ դարից սկսած՝ տարբեր ժամանակներում և տարբեր պատճառերով: Հիմնականում նրանք այսօր չգիտեն լեհերեն ու մոռացել են ազգային ավանդույթները, հենց սա էլ փորձ է արվում վերականգնել»,- նշեց Մարեկ Ռեշուտան:
Լեհաստանում ավելի մեծ է եղել հայ համայնքի դերը: Այս տարի հոբելյանական է՝ նշվում է Լեհաստանում հայ համայնքի ձևավորման 650 ամյակ: Կենտրոնի բացումն ուղեկցվեց «Հայերն ի ծառայություն Ռեչ Պոսպոլիտայի» ցուցադրությամբ:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am