Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Համայնքների խոշորացմամբ ներհամայնքային խնդիրների լուծման համար ստեղծվում են առավել բարենպաստ պայմաններ. Ադիբեկյան

Համայնքների խոշորացմամբ ներհամայնքային խնդիրների լուծման համար ստեղծվում 
են առավել բարենպաստ պայմաններ. Ադիբեկյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը  կարծում է, որ կառավարման տեսանկյունից համայնքների խոշորացումը բավականին արդյունավետ քայլ է, քանի որ համայնքները հզորանում են եւ միջհամայնքային, ներհամայնքային խնդիրների լուծման համար ստեղծվում են առավել բարենպաստ պայմաններ:

«Մյուս կողմից վարչապետի ձգտումը կրճատել ծախսերը կառավարման համակարգում, կարծես թե արդարացվում են, քանի որ  մեր հաշվարկներով՝ կկրճատվի գյուղապետարանի մոտ 1000-1500  աշխատակից,  եւ  այդ գումարները կտնտեսվեն:  Հիմա ինչ վերաբերում է թեկնածուների ընտրությանը, թե ինչպես կարող են 17 համայքներ, որոնք տարբեր իրավիճակներում են գտնվում, ընտրել ղեկավարի,  մենք առավել  մանրամասն հետազոտություն ենք կատարել Տավուշի մարզում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Ահարոն Ադիբեկյանը՝ տեղեկացնելով, որ առաջիկայում եւս նախատեսում ենք հարցումների անցկացում տարբեր համայնքներում:

Նա անդրադարձավ խոշորացված Բերդ համայնքին, որը ներառում է Բերդ քաղաքը եւ սահմանամերձ տարածաշրջանի 16 գյուղեր: Ահարոն Ադիբեկյանի դիտարկմամբ՝ համայնքների բնակիչները նախ եւ առաջ գնահատում են թեկնածուի կարողությունները:

«Օրինակ՝ ուզում են, որ ունեւոր լինի, որ ոչ թե գա տանելու, այլ համայնքին օգուտ բերելու: Առաջադրված գլխավոր թեկնածուներն են Ավետիք Ադամյանը եւ Բերդի ներկայիս քաղաքապետ Հարություն Մանուչարյանը:  Հիմա եթե լինեին պարզապես Բերդի ընտրությունները, գուցե Մանուչարյանի շանսերը լինեին մեծ, բայց քանի որ 16 համայնքներ են միավորել, մեծանում են Ադամյանի շանսերը, քանի որ նրա գործնական կենսագրությունը, կապերը համայնքների մեջ բավականին հզոր են: Այնտեղ կա եւս երկու թեկնածու՝ գյուղապետեր, որոնց շանսերը բավականին ցածր են: Մենք տալիս ենք 60 տոկոս Ավետիք Ադամյանին, 35 տոկոս՝ Արտին Մանուչարյանին եւ մնացածը՝ մյուս մասնակիցներին »,- նշեց Ահարոն Ադիբեկյանը:

Մի շարք համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կկայանան նոյեմբերի 5-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]