Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Այրված կենդանակերպ» գիրքը մեկ ընտանիքի միջոցով ներկայացնում է ողջ հայ ժողովրդի պատմությունը

«Այրված կենդանակերպ» գիրքը մեկ ընտանիքի միջոցով ներկայացնում է ողջ հայ 
ժողովրդի պատմությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաթենիկ Մկրտչյանի «Այրված կենդանակերպ» գիրքը ներկայացնում է մի ընտանիքի հարյուրամյա պատմություն: Պատմությունը սկսվում է 1915-ից և շարունակվում մինչ 2015 թվական՝ ներկայացնելով մի ամբողջ ժողովրդի պատմություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  գրքի շնորհանդեսը կայացավ հոկտեմբերի 27-ին Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում:

«Այրված կենդանակերպ» վերնագիրը սիմվոլիկ է: Գիրքը կենդանակերպի սիմվոլն է, որի մեջ գրված են ճակատագրեր: Տատն այրում է գիրքը և մի պտղունց գցում կերակրի մեջ, որպեսզի մարդիկ, որոնք կորցրել են իրենց հույսը, հավատը և սերը, մոռանան ամենը, կրկին ստանան ապրելու կերպը»,-գրքի գաղափարը ներկայացրեց հեղինակ Սաթենիկ Մկրտչյանը:

Գիրքը ներկայացնում է մի տոհմի հարյուրամյա պատմություն: Պատմությունը սկսվում է 1915 թվականից և շարունակվում մինչ 2015 թվական: Ընտանիքի պատմությունով ներկայացվում է ողջ ժողովրդի 100 տարվա կենսակերպը՝ կորուստներով, վերելքներով և վայրէջքներով: Գիրքը բաղկացած է երկու մասից: Առաջին մասը կոչվում է «Այրված կենդանակերպ», իսկ երկրորդը՝ «Գիրք մնացորդաց»:

«Երկրորդ գրքի վերնագիրը հուշում է, որ այն երկրաշարժի մնացորդների մասին է: Երկրաշարժից հետո չէի կարողանում ուշքի գալ և գրեցի այս գիրքը: Այն գրելիս աշխատել եմ բավականին երկար, ավարտել եմ 2015 թվականին»,-ասաց հեղինակն ու հավելեց՝ գիրքը կարող է աշխարհին ներկայացնել հայերին

Գրքի խմբագիր Նանեի կարծիքով՝ «Այրված կենդանակերպ»-ը կարելի է համարել մի փոքրիկ Հայոց պատմություն՝ ցավալի դեպքերով և հաղթանակներով: Նա կարևորեց հատկապես գրքի արժեքային համակարգը: Այն հրաշալի բարոյական դաս է տալիս: «Այրված կենդանակերպ»-ում ամեն ինչ այնքան խտացված է ներկայացված, որ ընդգրկված են հայ ժողովրդի պատմական գրեթե բոլոր իրադարձությունները»,-ասաց խմբագիրն ու հավելեց՝ նման գրողի սրտացավ գրականությունն է ապագայում թողնելու հայ ժողովրդի ճիշտ պատմությունը:

Արձակագիր Ալիս Հովհաննիսյանի կարծիքով՝ գիրքը բացառիկ գործ է, որը հիշեցնում է էպոս: «Սա այն եզակի գրքերից է, որում հանդես են գալիս շատ հերոսներ: Հերոսների նման առատությունը հանդիպում է  հիմնականում էպոսներում»,-եզրափակեց նա:

«Այրված կենդանակերպ»-ը Սաթենիկ Մկրտչյանի 9-րդ գիրքն է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]