1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ամերիկացիներն ավելի շատ վախենում են «վտարակ-երկրներից», քան ահաբեկիչներից. հարցում

Ամերիկացիներն ավելի շատ վախենում են «վտարակ-երկրներից», քան ահաբեկիչներից. հարցում
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի բնակիչներն ավելի հաճախ (33 տոկոս) որպես իրենց անվտանգության անմիջական սպառնալիք են դիտում «վտարակ-երկրների» քաղաքականությունը, քան ահաբեկչական խմբավորումների գործունեությունը (27 տոկոս): Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ցույց Է տվել Fox News հեռուստաալիքի անցկացրած հարցումը:

«Վտարակ-երկրներ» ասելով՝ հեռուստաալիքը նկատի ունի, մասնավորապես, ԿԺԴՀ-ն եւ Իրանը: Գերտերությունների (Ռուսաստան եւ Չինաստան) քայլերը մտահոգում են հարցվածների միայն 16 տոկոսին:

Հարցման համաձայն, ամերիկացիներն սկսել են նկատելիորեն ավելի քիչ տագնապել ահաբեկիչների գործողությունների պատճառով. հունվարին նրանց գործունեությունը գլխավոր սպառնալիքն Էր ԱՄՆ-ի քաղաքացիների համար. դրանից զգուշանում Էր հարցվածների ավելի քան կեսը: Ընդ որում՝ «վտարակ-երկրներն» անհանգստություն Էին առաջացնում բնակչության միայն 12 տոկոսի մոտ:

Հարցումն անցկացվել Է հոկտեմբերի 22-ից մինչեւ 24-ը, դրան մասնակցել Է ավելի քան հազար մարդ: Արդյունքների անճշտությունը կազմում Է 3 տոկոսային կետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]